Բժիշկ Դեո Ֆամուբոնին պատմում է ախտանիշների մասին, որոնք կանայք ոչ մի դեպքում չպետք է անտեսեն:
1. Ցավ սեքսի ընթացքում
Այս ախտանիշը կարող է հեշտողի չորության, ինֆեկցիայի կամ բորբոքման հետեւանք լինել: Հատուկ լուբրիկանտ քսուկները եւ ավելի երկար քնքշանքները կարող են օգնել հաղթահարել այս խնդիրը, սակայն ավելի խորը հատվածում՝ որովայնում ցավը կարող է վկայել էնդոմետրիոզի կամ ֆիբրոզի մասին: Ամեն դեպքում, եթե սեռական ակտի ժամանակ ցավեր են ի հայտ գալիս, պետք է խորհրդակցել բժշկի հետ:
2. Արնահոսություն
Արնահոսությունը ցիկլի ընթացքում կարող հակաբեղմնավորիչ դեղերի ոչ կանոնավոր ընդունման պատճառ դառնալ: Այն կարող է նաեւ բորբոքումների ու այլ խնդիրների հետեւանք լինել, որոնց թվում են արգանդի վզիկի փոփոխություններն ու նույնիսկ քաղցկեղը:
3.Արտազատումներ
Վերարտադրողական տարիքի կանանց մոտ որոշ արտազատումներ նորմալ են համարվում, սակայն եթե դրանք անսովոր գույն ունեն, անհրաժեշտ է դիմել բժշկի: Սպիտակ գույնի արտազատումները կարող են խոսել կանդիդոզի՝ սնկային ինֆեկցիայի մասին, իսկ դեղին ու կանաչ արտազատումները՝ սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների մասին: Արտազատումները կարող են նաեւ այլ պատճառներ ունենալ եւ դա պարզելու համար պետք է դիմել բժշկի:
4. Պնդացումներ
Սովորաբար դրանք ի հայտ են գալիս ներաճած մազերի պատճառով: Դրանք թույլ չտալու համար փորձեք մազերի աճի ուղղությամբ էպիլյացիա անել: Սակայն եթե պնդացուները սեռական օրգանների հատվածում են եւ բորբոքվում են, դիմեք բժշկի:
5. Քոր
Սեռական օրգանների հատվածում քորը կարող է խոսել մի շարք ինֆեկցիաների մասին՝ մաշկայինից մինչեւ ինֆեկցիոն: Եթե այն երկար ժամանակ չի դադարում, պետք է դիմել բժշկի: