Հոկտեմբերի 3-5-ը Հայաստանում հեպատիտ B-ին նվիրված միջազգային համաժողով համաժողով տեղի կունենա

16:37   29 հուլիսի, 2015

Հոկտեմբերի 3-5-ը Հայաստանում հեպատիտ B-ին նվիրված մեծ միջազգային համաժողով տեղի կունենա: Այս մաին հայտնել է հեպատոլոգիայի հայկական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը:

Նրա խոսքով՝ “Single topic conference: Focus on Virus Hepatitis B” կոնֆերանսին ներկա կլինեն լավագույն մասնագետները տարբեր երկրների առաջատար կլինիկաներից: Նրանք կքննարկեն վիրուսային հեպատիտին առնչվող խնդիրները եւ դրա տարածման դեմ պայքարի հնարավոր ճանապարհները:

Նախկինում, Հասմիկ Ղազինյանի խոսքով, այս թեմային նվիրված համաժողովները անց են կացվել այլ երկրներում եւ հայ բժիշկներն են գնացել այնտեղ: Իսկ այժմ հեպատիտին վերաբերվող քննարկումներ տեղի կունենան, ի վերջո, նաեւ Հայաստանում:

Մասնակցությունը համաժողովին անվճար է, միջոցառմանը հրավիրված են բոլոր այն բժիշկները, որոնց ուշադրության կենտրոնում հեպատիտն է:

Հիշեցնենք, որ հեպատիտները ինֆեկցիոն հիվանդությունների խումբ են, որոնք փոխանցվում են հիմնականում արյան միջոցով բժշկական պրոցեդուրաների եւ անպաշտպան սեռական ակտի ժամանակ: Հեպատիտը այն քիչ հիվանդությունների շարքում է, որոնք պաշտոնապես ճանաչված օրեր ունեն:

Հայաստանում հեպատիտ B-ով տառապում է բնակչության մոտ 4 տոկոսը, իսկ հեպատիտ C-ով՝ մոտ 2-3 տոկոսը:

 



© NEWS.am Medicine