11:46 6 օգոստոսի, 2015Ամերիկացի գիտնականները պնդում են, որ առանց դեղատոմսի վաճառվող որոշ ցավազրկող դեղամիջոցների ընդունումը կանանց մոտ մեծացնում է անպտղության զարգացման ռիսկը։
Հետազոտության հեղինակ, Fertility Center of San Antonio կենտրոնի ծնելիության մասնագետ դոկտոր Մեթյու Ռեցլոֆը ընդգծում է, որ այնպիսի հակաբորբոքային, ոչ ստերոիդ դեղամիջոցները, ինչպիսին մոտրինն է եւ ալիվը, կարող են կանանց մոտ օվուլյացիայի խանգարման պատճառ հանդիսանալ։ Ցավոք սրտի, այդ դեղամիջոցները որդեծին տարիքի կանանց մոտ գնալով տարածված են դառնում, եւ քիչ մարդիկ գիտեն դրանց վտանգավորության մասին։
Անպտղությունը բուժող մասնագետները վաղուց էին ենթադրում, որ ցավազրկող դեղամիջոցների մեջ առկա հակաբորբոքային նյութերը, ինչպիսին նապրոքսենը կամ նուրոֆենը, իրենց լուման են ներդնում անպտղության գործում, սակայն նոր հետազոտությունը պարզել է, թե որքան մեծ է դրանց ազդեցությունը։
Ցավը եւ բորբոքումը մեղմելու համար ոչ ստերոիդ ցավազրկողները ճնշում են պրոստոգլանդինների արտադրությունը, հետեւաբար նաեւ՝ օվուլյացիան։ Պրոստոգլանդինները ճարպաթթուներ են, որոնք արտադրում են օրգանիզմի գրեթե բոլոր բջիջները եւ ազդում են օրգանիզմի տարբեր գործընթացների զարգացման, այդ թվում՝ օվուլյացիայի վրա։
Ուստի կանանց խորհուրդ են տալիս ընդունել ացետամինոֆենի հիմքով պատրաստված ցավազրկողներ, օրինակ՝ թայլենոլ, իսկ ոչ ստերոիդ ցավազրկողների մասին պետք է առհասարակ մոռանալ։