Սրտի հիվանդությունները լինում են նաեւ երիտատասարդների մոտ

14:51   5 փետրվարի, 2014

Սրտի հիվանդությունները, որոնք հանգեցնում են ինֆարկտի եւ ինսուլտի, տարիք չեն ճանաչում: Բարեբախտաբար կան բաներ, որոնք կարելի է անել երիտասարդ տարիքում՝ մնացած ամբողջ կյանքի ընթացքում առողջ մնալու համար:

Համաձայն Նյու Յորքի Լենոքս Հիլլ հիվանդանոցի սրտաբան բժիշկ Տարե Նարուլայի, երիտասարդների մոտ սրտի հիվանդությունների առաջացումը կախված է գենետիկ գործոններից եւ կենսակերպից:

«Մենք գիտենք, որ ծխելը ամենամեծ ռիսկի գործոնն է, հատկապես երիտասարդների մոտ  սրտային հիվանդությունների եւ ինֆարկտի առաջացման համար,- ասաց Նարուլան,-  Ինչպես նաեւ երիտասադրների մոտ սրտի կաթված հրահրում է կոկաինը: Բացի այդ, եթե մարդիկ նախատրամդրված են խոլեստերինի  բարձր մակարդակի, կամ  նրանք հիպերտոնիկ են կամ ավելորդ քաշ ունեն, այդ ամենը նշանակություն ունի սրտի կաթվածների առաջացման համար»:

Ինֆարկների եւ ինսուլտների կանխարգելման համար Նարուլան խորհուրդ է տալիս, որպեսզի 20 լրացած բոլոր անձիք  ստուգեն իրենց ճնշումը յուրաքանչյուր երկու տարին մեկ, իսկ խոլեստերինը՝ հինգ տարին մեկ, տեղեկացնում է Fox News-ը։

«Մենք միշտ ընտանեկան անամնեզ ենք  կազմում,- ասում է  Նարուլան,- մենք ստուգում ենք խոլեստերինի մակարդակը, ճնշումը, կա՞ արդյոք նրանց մոտ շաքարախտ, ինչքա՞ն են նրանք մարզվում, արդյոք ծխում են կամ խմում, եւ այդ ամենի հիման վրա հաշվարկվում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը մոտակա տասը տարում»:

40 – 79 տարեկան մարդու համար հաշվարկում են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը կախված ընտանեկան անամնեզից եւ կենսակերպի գործոններից: Եթե ռիսկը կազմում է 7,4% եւ ավելի, այդ մարդկանց հաճախ ստատիններ են նաշանակում, դեղամիջոցներ , որոնք օգնում են նվազեցնել խոլեստերինի մակարդակը:Որոշ մարդկանց օգնում է  ասպիրինը:

Չնայած մարդիկ չեն կարող վերահսկել ընտանեկան անամնեզը եւ տարիքը, Նարուլան կոչ է անում բոլորին ավելի լավ հասկանալ կենսակերպի ռիսկի գործոնները, որոնք նպաստում են սրտի հիվանդություններին, այսպիսով նրանք կարող են խուսափել վնասակար սովորություններից, եւ, վերջին հաշվով, կանխարգելել հիվանդությունը:



© NEWS.am Medicine