Գիտնականները պարզել են, թե ով է գիրանում ծխելուց հրաժարվելուց հետո

14:33   17 օգոստոսի, 2015

Բազմաթիվ ծխողներ, որոնք երազում են հրաժարվել վնասակար սովորությունից, դա չեն անում, որովհետեւ վախենում են գիրանալուց: Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ այդ վախերն արդարացված են: 

Փենսիլվանիայի Պետական համալսարանի գիտնականները պարզել են, որ օրական 25 ծխախոտ ծխողները ծխելը թողնելուց հետո գիրացել են մինչեւ  10 կիլոգրամով: Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որ ծխախոտի սիրահարներին սպառնում է մի քան կիլոգրամով գիրացում, եթե կարողանան թողնել ծխելը, բայց ոմանց պարագայում քաշի ավելացումը կարող է հասնել մինչեւ  11 կիլոգրամի:

Ամերիկացի գիտնականներն ուզում էին հասկանալ, թե ինչ գործոններից է կախված դա: Նրանք վերլուծել են  12 204 ծխելը թողնել փորձած մարդու վերաբերյալ տեղեկությունները: Վերլուծել են նաեւ այնպիսի ցուցիչներ, ինչպիսիք են ամեն օր օգտագործվող ծխախոտի քանակը, ինչպես նաեւ մարմնի զանգվածը մինչեւ ծխելուց հրաժարվելը:  Ծխողներին հետեւել են  10 տարի շարունակ: Նրանց քաշը համեմատել են այն մարդկանց քաշի հետ, ովքեր շարունակել են ծխել: 

Պարզվել է, որ օրը 15 ծխախոտից պակաս ծխողները ծխելուց հրաժարվելուց հետո տասը տարի շարունակ գրեթե բոլորովին չեն լցվել:



© NEWS.am Medicine