13:01 22 օգոստոսի, 2015Բրիտանացի գիտնականները տարբեր հետազոտություններ են անցկացրել ու կարողացել են ապացուցել, որ չաշխատող կանայք ավելի հեշտ են հղիանում, քան աշխատողները: Եվ ամփոփելով իրենց ուսումնասիրությունների արդյունքները, նշել են, որ հղիանալու ցանկություն ունեցող կանայք ավելի լավ է չաշխատեն:
Հետազոտության ընթացքում ընտրվել են կանայք, որոնց տարիքը կազմել է 33-ից քիչ ավելին: Բոլոր կանայք շատ տարբեր են եղել, շատերը ունեին քաշի ավելցուկ ու ծխելու սովորություն:
Ուսումնասիրության արդյունքում գիտնականները պարզել են, որ հղիությունն ու աշխատանքը կապակցված երեւույթներ են: Պարզվում է, այն կանայք, ում աշխատանքն ավելի հանգիստ ու կայուն, ավելի հեշտ են հղիանում, քան կայանք, ում աշխատանքը ծանր է եւ պարունակում է մշտական սթրես:
Այս կապակցությամբ մասնագետները հղիանալու ցանկություն ունեցող կանանց խորհուրդ են տալիս շեղվել աշխատանքից ու կենտրոնանալ մայրանալու ցանկության վրա: