ՀՀ առողջապահության նախարարն ու Ամերիկյան համալսարանի նախագահը հուշագիր են ստորագրել

17:10   28 օգոստոսի, 2015

Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ու Հայաստանում Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրել, որի նպատակը նախարարության եւ  համալսարանի միջեւ հետագա համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելն է։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 28-ին Ամերիկյան համալսարանում։

Արմեն Մուրադյանին հանձնել են նաեւ Ամերիկյան համալսարանի հասարակական առողջապահության ֆակուլտետի խորհրդի պատվավոր անդամի կոչում, հայտնում է NEWS.am Medicine-ի թղթակիցը։

Նախարարը նաեւ դասախոսություն կկարդա Հայաստանի առողջապահության ոլորտի արդիական խնդիրների եւ նվաճումների մասին։



© NEWS.am Medicine