20:41 8 սեպտեմբերի, 2015Մակուլյար դեգեներացիան 55–ն անց մարդկանց կուրանալու առաջին պատճառներից մեկն է: Մակուլյար դեգեներացիայի հիմնական պատճառը ցանցաթաղանթի կենտրոնական մասի տարիքային վնասվածքն է: Այս հիվանդությունը բուժելն անհնար է, սակայն կարելի է նկատելիորեն նվազեցնել դրա առաջացման վտանգը, եթե ձեր աչքերն առողջ են, կամ նվազեցնել դրա հետեւանքով կուրանալու վտանգը, եթե հիվանդությունն արդեն սկսվել է:
Բժշկուհի Ջոանա Սեդոնը՝ Tufts University School of Medicine -ից, խորհուրդ է տալիս ճիշտ սնվել, քանի որ սննդամթերքում պարունակվող նյութերը շատ կարեւոր են մեր աչքերի առողջության համար: Ահա թե ինչ մթերքներ է նա խորհուրդ տալիս միշտ ունենալ սառնարանում.
Բժշկուհին նաեւ մի քանի կերակրատեսակների բաղադրատոմս է խորհուրդ տվել : Օրինակ սպանախով աղցանի մեջ արժե հավելել մի քիչ նարինջ կամ ելակ՝ դա կապահովի վիտամին C-ն որը նպաստում է բուսական աղբյուրներից ստացվող երկաթի յուրացմանը: Իսկ սպանախով ու ելակով սաղմոնը տեսողության համար իդեալական կերակրատեսակ է:
Բացի դրանից D A E և K վիտամինների յուրացման համար օրգանիզմին պետք են ճարպեր, դրա համար էլ այդ վիտամինները պարունակող մթերքները ցանկալի է համատեղել թարմ ընկույզի հետ: