Էպիդուրալ անզգայացումը երկարացնում է ծննդաբերության ժամանակը

14:21   8 փետրվարի, 2014

Որոշ կանանց, ում էպիդուրալ անզգայացում են կատարել, երեխային ծննդաբերելու համար երկու ժամ ավելի շատ ժամանակ է պահանջվել,  քան նրանց, ում ցավազրկում չեն կատարել:

Կեսարյան հատումն ԱՄՆ-ում կիրառվում է յուրաքանչյուր երրորդ կնոջ դեպքում, համաձայն հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի տվյալների:

Հետազատության առաջատար  հեղինակ եւ  Սան-Ֆրանցիսկոյի Կալիֆորնիայի համալսրանի մոր եւ մանկան բժշկության մասնագետ Իվոն Չենգը եւ նրա գործընկերները Obstetrics and Gynecology ամսագրում գրել են կեսարյան հատման իրականացման երկու հիմնական պատճառները՝ երբ ճիգերը դանդաղում են եւ , երբ երեխան չի շարժվում ծննդաբերական ուղիով:

Նոր հետազոտության համար նրանք համեմատել են 1976-ից 2008 թթ ընթացքում Սան-Ֆրանցիսկոյի Կալիֆորնիայի համալսարանում ծննդաբերած ավելի քան 42 000  կնոջ: Նրանց մոտավորապես կեսին էպիդուրալ ազգայացում է կատարվել:

Հետազոտողները բացահայտել են, որ ծննդաբերության համար երկու ժամ ավելի է պահանջվել, երբ կանանց կատարվել էպիդուրալ անզգայացում, տեղեկացնում է Fox News-ը։

Բեյլորի Բժշկական քոլեջի մոր եւ մանկան  բժշկության մասնագետ եւ Տեքսասի նահանգի Հյուսթոնի մանկական հիվանդանոցի բժիշկ Կարին Ֆրանսը, ով մասնակցություն չի ունեցել հետազոտությանը, ասել է որ կանայք չպետք է հրաժարվեն էպիդուրալ անզգայացումից միայն այն պատճառով, որ դա երկար է տեւում:  «Շատ պատճառներ կան էպիդուրալ անզգայացման համար»,- ասել է նա:

Բժիշկ Քրիստոֆեր Գլանցը նախազգուշացրել է, որ չնայած երեխաների առողջությունը էպիդուրալ անզգայացման ենթարկված եւ չենթարկված խմբերում  նույնն է եղել, որպես կանոն , մայրերն ավելի շատ բարդություններ են ունեցել, եթե ծննդաբերական գործընթացը ավելի երկար է տեւել: Գլանցը ներգրավված չի եղել հետազոտության մեջ, նա՝  Նյու Յորքի Ռոչեսթերի համալսարանի բժշկական կենտրոնի բարձր ռիսկով հղիությունների մասնագետ է :



© NEWS.am Medicine