Ինչպե՞ս կանխարգելել ինսուլտը կանանց մոտ

10:35   10 փետրվարի, 2014

Սրտի Ամերիկյան Ասոցացիան հրապարակել է կանանց ինսուլտի կանխարգելման կարգավորող սկզբունքները: Նրանք ներառում են ծնելության, հղիությունների, դեպրեսիայի եւ ռիսկի այլ գործոնների նվազեցման վրա, որոնց հետ առնչվում է կինը:

Խորհուրդը վերաբերում է այնպիսի հիվանդներին,  ինչպիսին է Դենիզ Միլլերը, ով անցյալ տարի ինսուլտ է ունեցել, որը մոլորության մեջ է գցել Օհայոի երկու հիվանդանոցները, մինչեւ որ Քլիվլենդի կլինիկայում կարողացել են ախտորոշել հիվանդությունը: Նա 36 տարեկան է եղել, եւ չի ունեցել  ոչ մի դասական ռիսկի գործոն:

«Ոչինչ չէր մատնանշում, որ ինձ մոտ ինսուլտ է լինելու,  բացի աուրայով ուղեկցվող միգրենի (գլխապտույտ եւ զգացողության փոփոխություն՝ ականջներում զնգոց կամ լուսավախություն) հաճախակի միգրեններից»,- ասել է Միլլերը:

Ինսուլտի կանխարգելման ընդհանուր խորհուրդները ներկա պահին կենտրոնացած են զարկերակային ճնշման  եւ շաքարախտի կարգավորման վրա, ինչպես նաեւ ծխելը թողնելու, ավելի շատ սպորտով զբաղվելու  կամ ճիշտ սնվելու վրա, տեղեկացնում է Newsmax Health-ը։

ՀԱԿԱԲԵՂՄՆԱՎՈՐԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ՝  կանայք պետք է ստուգեն իրենց զարկերակային ճնշումը նախքան ներքին ընդունման հակաբեղմնավորիչների  օգտագործումը, քանի որ  դրանց զուգակցումը կարող է բարձրացնել ինսուլտի ռիսկը: Ռիսկը մեծ չէ, բայց կտրուկ աճում է 45-ից  49 տարեկան կանանց շրջանում:  Ավելի քան 10  միլիոն ամերիկացի կին օգտագործում  է հակաբեղմնավորիչ հաբեր:

ՀՂԻՈՒԹՅՈՒՆ՝  ինսուլտները հազվադեպ երեւույթ են հղիությունների ժամանակ, բայց ռիսկը հատկապես բարձր է վերջին երեք ամիսների ընթացքում եւ անմիջապես  ծննդաբերությունից հետո:  Մեծ խնդիրներ կարող է առաջացնել  պրեէկլամպսիան՝ վտանգավոր բարձր զարկերակային ճնշումը, որը կարող է  նոպաների (վիժումների) եւ այլ խնդիրների հանգեցնել:

Մինչեւ հղիությունը բարձր զարկերակային ճնշման պատմություն ունեցող կանայք հղիության երեք ամիսներից հետո պետք է ընդունեն ասպիրինի ցածր դեղաչափեր (մոտ 81 միլիգրամ) եւ ցանկացած ժամանակ կալցիումի հավելումներ՝ նվազեցնելու համար էկլամպսիայի ռիսկը, ասվում է  կարգավորող սկզունքներում:

ԱՍՊԻՐԻՆ՝  Ասպիրինը նույնպես հաճախ խորհուրդ է տրվում  շաքարախտով հիվանդներին՝ ինսուլտների եւ այլ խնդիրների ռիսկը նվազեցնելու համար:

ՄԻԳՐԵՆ՝ Կանայք չորս անգամ ավելի շատ են տառապում  միգրենից, քան տղամարդիկ, եւ  դա հաճախ կապված է հորմոնների կտրուկ տատանումների հետ: Միգրենը չի բարձրացնում ինսուլտի ռիսկը,  բայց աուրայով միգրենը շատ վտանգավոր է: Ներքին ընդունման հակաբեղմնավորիչները  եւ ծխելը  կարող են էլ ավելի  բարձրացնել ռիսկը, այդ պատճառով վերահսկող սկզունքները կոչ են անում թողնել ծխելը:

ԱՆԿԱՆՈՆ ՍՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔ՝  75-ից բարձր կանայք պետք է ստուգվեն նախասրտերի շողացման առկայությունը ճշտելու համար:

ՄԵՆՈՊԱՈՒԶԱ՝ ինսուլտները կանխարգելելու համար կարիք չկա հորմոնալ թերապիա օգտագործել:



© NEWS.am Medicine