Սխալ հավաքված համարը ճիշտ է դուրս եկել

14:43   10 փետրվարի, 2014

Կյանքին վտանգ սպառնացող թրոմբով տղամարդը կարողացել է հասնել հեռախոսին, բայց սխալ համար է հավաքել:

Լսելով ծանր շնչառություն եւ տնքոցներ, կինը զանգին պատասխանող կինը մտածել է, որ խեռախոսային կատակի զոհ է դարձել: Բայց այն բանից հետո, երբ 56-ամյա Մերի Ռիդմենը լսել է, թե ինչպես է հեռախոսի մյուս ծայրին գտնվող տղամարդը ամեն կերպ դիմադրում, նա որոշել է հետ զանգել:

«Տղամարդը դեռ տնքում էր,- պատմել է նա Hartlepool Mail-ին,- ես հարցրեցի, արդյոք ամեն-ինչ կարգին է, բայց ինձ ոչինչ չկարողացան պատասխանել»:  Ռիդմանը ոստիկանություն է զանգել, ոստիկանները հետեւել են զանգին, գտել հասցեն եւ գնացել զանգողի տուն:

Ոստիկանները գտել  են տղամարդուն գետնին ընկած, տարել նրան հիվանդանոց, որտեղ հեռացրել են  ուղեղի թրոմբը: «Եթե նա դա չաներ, ես հավանաբար դուրս չէի գա այդ իրավիճակից»,- ասել է  59-ամյա բրիտանացի Գեդ Հոլլը, ով ոչ մի կերպ չէր կարողանում հասնել հեռախոսին, այն բանից հետո, եր իր գլխում զգացել էր  «տարօրինակ 20-վայրկյանանոց զնգացող ձայն» եւ  տապալվել գետին՝ պարբերաբար գիտակցության գալով եւ նորից այն կորցնելով, -  Բժիշկներն ասում են , «ես կլավանամ երկու տարվա ընթացքում, եւ դա նրա շնորհիվ է»»:

Դեպքը տեղի է ունեցել անցյալ տարի: Հոլլը եւ Ռիդմանը վերջերս առաջին անգամ հանդիպել են, հաղորդում է Fox News-ը ՝ հղում անելով Daily Mail-ին:

 



© NEWS.am Medicine