Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը հանձնել են ԴՆԹ-ի վերականգնման մեխանիզմի համար

15:02   7 հոկտեմբերի, 2015

Քիմիայի բնագավառում 2015 թվականի Նոբելյան մրցանակը հանձնել են Թոմաս Լինդալին, Պոլ Մոդրիչին եւ Ազիզ Սանկարին վնասված ԴՆԹ-ի վերականգնման գործընթացների ուսումնասիրման համար, ասվում է Նոբելյան կոմիտեի կայքի հաղորդագրության մեջ։ 

ԴՆԹ-ի ռեպարացիրան, որի մեխանիզմի ուսումնասիրման համար գիտնականները մրցանակ են ստացել, իրենից ներկայացնում է բջիջների հատուկ գործառույթ, որն ի վիճակի է վերացնել ԴՆԹ-ի մոլեկուլներում քիմիական վնասվածքները եւ  պատռվածքները։

«Նրանց աշխատանքը հիմնարար գիտելիքներ է տվել կենդանի բջիջների գործառույթների  եւ, օրինակ, քաղցկեղի բուժման նոր մեթոդների մշակման մեջ դրանց օգտագործման մասին», - ասվում է Նոբելյան կոմիտեի մամուլի հաղորդագրության մեջ։ Գիտնականները «մոլեկուլյար մակարդակում ցույյց են տվել, թե  բջիջներն ինչպես են վերականգնում վնասված ԴՆԹ-ն եւ պահպանում գենետիկ տեղեկությունը»։

Թոմաս Լինդալը ծնվել է 1938 թվին՝ Սթոքհոլմում։ Նա Շվեդիայի քաղաքացի է։   Ֆրենսիս Կրիկի անվան ինստիտուտի (Մեծ Բրիտանիա) հետազոտական խմբի ղեկավարը, Clare Hall Laboratory-ում (Մեծ Բրիտանիա) հետազոտական խմբի պատվավոր տնօրենը։ Պոլ Մոդրիչը ծնվել է 1946 թվին, ԱՄՆ-ի քաղաքացի է։ Հովարդ Սյուզի (ԱՄՆ) Բժշկական ինստիտուտի հետազոտող է եւ Դյուկի համալսարանի Բժշկական դպրոցի (ԱՄՆ) բիոքիմիայի պրոֆեսոր։ Ազիզ Սանկարը ծնվել է 1946 թվին։ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի քաղաքացի է։ Չապալ-Հիլլում (AMN) գտնվող Հյուսիսային Կարոլինայի համալսարանի Բժշկական դպրոցի բիոքիմիայի եւ բիոֆիզիկայի դասախոս։



© NEWS.am Medicine