23:45 10 փետրվարի, 2014Բժիշկներն անհանգստացած են արգանդի ֆիբրոզ ուռուցքների հեռացման կամ կնոջ արգանդի ամբողջական հեռացման վիրահատությունների անվտանգությամբ, հաղոդում է The New York Times-ը:
Վիրաբույժներն այդ վիրահատությունն իրականցնում են ձեռքով՝ դանակի կամ արագ պտտվող սկավառակով էլեկտրական սարքի միջոցով:
Տվյալ մեթոդի օգտագործման դեպքում հյուսվածքի կամ միելոմայի կտորները կարող են արեւածաղկի սերմերի նման տարածվել որովայնի խոռոչում: Նույնիսկ բարորակ ուռուցքը (միոման) կարող է մնալ խոռոչում եւ սկսել աճել տարբեր օրգանների վրա՝ առաջացնելով ցավ, վարակ եւ աղիների խցանում: