Ինչպես համատեղել նստակյաց աշխատանքն ու ֆիզիկական ակտիվությունը

16:07   20 հոկտեմբերի, 2015

Որքան ավելի շատ ժամանակ եք օրվա մեջ նստած անցկացնում, այնքան բարձրանում է զարկերակների կալցիապատման եւ աթերոսկլերոզի զարգացման վտանգը, իսկ այս երկու խնդիրը սրտի հիվանդությունների զարգացման լուրջ գործոն են համարվում:  Այդ մասին զգուշացրել են ամերիկյան սրտաբանական քոլեջի մասնագետները 2015-ի գիտական նստաշրջանի ընթացքում:  

Հետազոտությունը, որը ներկայացվել է այնտեղ, ցույց է տվել, որ նստելու ամեն ժամը վատացնում է միջին տարիքի մարդու պսակաձեւ զարկերակների վիճակը: Հենց դրա համար էլ երկար նստելն անհրաժեշտ է դիտարկել որպես սրտի հիվանդության առանձին գործոն: 

Քլիվլենդի կլինիկայից սրտաբան Մանն Ֆեյրսը համոզված է, որ նստելը ռիսկի ինքնուրույն գործոն համարելուց առաջ անհրաժեշտ է ավելի շատ հետազոտություններ կատարել: Սակայն փաստը մնում է փաստ. Ֆիզիկական վարժությունները լավ բան են: 

Բժիշկը մի քանի խորհուրդ է տվել օրվա ընթացքում ավելի շատ շարժվելու մասին. 

• Ջանացեք շատ երկար չնստել. Ձեր աշխատանքային գրաֆիկն այնպես փոփոխեք, որ ժամանակ առ ժամանակ վեր կենաք, քայլեք կամ էլ բարձրանաք ու իջնեք աստիճաններով: 

• Տանը կամ մարզասրահում մի քիչ մարզվելը շատ լավ միտք է: Դա կարելի է անել աշխատանքային օրից ինչպես առաջ, այնպես էլ հետո: Բացի այդ, ջանացեք աշխատանքից տուն վերադառնալ ոչ թե մեքենայով, այլ ոտքով կամ հեծանվով: 

• Քայլերը կամ սրտի աշխատանքը չափող գործիք ձեռք բերեք, որ կարողանաք հետեւել ձեր առողջությանն ու ակտիվությանը:

• Երեխաներին առողջ կենսակերպ սովորեցրեք եւ այն, որ ավելի լավ է շարժվել, քան քայլել: Այդ դեպքում լավ սովորությունները նրանց հասուն կյանքի մաս կդառնան:



© NEWS.am Medicine