Երեւանում կանցկացվի գիտաժողով «Արժանապատվություն եւ հոգեկան առողջություն» թեմայով

17:46   21 հոկտեմբերի, 2015

Հայկական հոգեբուժական ասոցիացիան Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի հովանավորությամբ եւ համագործակցելով Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետում  կազմակերպված «Տեսական եւ կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով 5-րդ միջազգային գիտաժողովի կազմկոմիտեյի հետ կանցկացնի գիտաժողով «Արժանապատվություն եւ հոգեկան առողջություն» խորագրով, որը կկայանա  2015թ. հոկտեմբերի 23-25-ը (Երեւան, Աբովյան 52ա):

Գիտաժողովը նվիրված է գլոբալ հոգեկան առողջության, ինչպես նաեւ Հայաստանում հոգեկան առողջության ծառայությունների զարգացման եւ բարելավման հարցերին՝ կարեւորելով արժանապատվության գործոնը:  Նախատեսվում է նաեւ առանձին սիմպոզիում Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատասխանատուների մասնակցությամբ, նվիրված Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումներին:

Գիտաժողովների ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։

 



© NEWS.am Medicine