ԱՄԲ. գիտնականները գտել են սաղմի արգանդի կողմից ընդունվելու կանխատեսման մեթոդ

13:35   12 փետրվարի, 2014

Գիտնականները բացահայտել են քիմիական ազդանշան, որը կարող է կանխատեսել, արյդոք սաղմը կընդունվի մոր արգանդի կողմից թե ոչ:  Նրանք հույս ունեն, որ այս բացահայտումը զգալիորեն լավացնելու է ԱՄԲ-ի ցուցանիշները:

Ավելի հեռանկարային համարվող սաղմերը տրիպսին անունով հատուկ քիմիական նյութ են  արտադրել, որի ֆունկցիան արգանդի նախապատրաստումն է  նիդացիային (բեղմնավորված ձվաբջջի ներդրմանը)։

«Բարձրորակ սաղմերի միայն մեկ երրորդը կներդրվի, իսկ դա նշանակում է, որ  կատարելագործվելու շատ հնարավորություններ կան»,- Daily Mail –ին է պատմել  Սաուտհեմթոնի համալսարանի մանկաբարձ-գինեկոլոգ Նիկ Մաքլոնը:



© NEWS.am Medicine