Ո՞ւմ եւ ո՞ր դեպքերում չի կարելի գրիպի դեմ պատվաստվել

01:58   23 հոկտեմբերի, 2015

Ցանկացած պատվաստանյութ մի շարք ցուցումներ ու հակացուցումներ ունի, եւ սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութը բացառություն չէ: Այն մասին, թե ում եւ որ դեպքերում չի կարելի գրիպի դեմ պատվաստում անել, մեզ պատմեց ՀՀ Առողջապահության նախարարության իմունոկանխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութերի հակացուցումները, մասնագետի խոսքով, կարելի է երկու խմբի կիսել՝ ստանդարտ եւ առանձնահատուկ:

Ստանդարտ հակացուցումները բնորոշ են բոլոր պատվաստանյութերին: Դրանք են.

Ինչ վերաբերում է առանձնահատուկ հակացուցումներին, ապա գրիպի դեմ պատվաստանյութի դեպքում ընդամենը մեկ նման հակացուցում կա՝ եթե մարդն ալերգիա ունի ձվի սպիտակուցի նկատմամբ, ապա նրան խորհուրդ չի տրվում գրիպի դեմ պատվաստում անել:

Պատճառն այն տեխնոլոգիան է, որն օգտագործվում է պատվաստանյութ ստեղծելու ժամանակ: Ինչպես բացատրեց Գայանե Սահակյանը, գրիպի դեմ պատվաստանյութը պարունակում է վիրուսի մասնիկներ, այլ ոչ թե ամբողջ վիրուսը: Այդ մասնիկները ստանալու համար գիտնականները վիրուսն աճեցնում են հավի սաղմի մեջ, որից հետո մշակում են այն ու մասնիկներ վերցնում պատվաստանյութ ստեղծելու համար: Այսպիսով, պատվաստանյութի մեջ մնում են նաեւ այն միջավայրի մասնիկները, որում աճեցրել են վիրուսը, դրա համար էլ այն հակացուցված է այն մարդուն, ով տվյալ միջավայրի նկատմամբ ալերգիա ունի:



© NEWS.am Medicine