Մասնագետները խորհուրդ են տալիս ատամները մթության մեջ մաքրել

23:43   3 նոյեմբերի, 2015

Ատամները ցանկալի է մթության մեջ մաքրել, հատկապես եթե ուզում եք լավ քնել։ Այս մասին հայտնում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները։

Ինչպես բացատրել է նյարդաբան Ռասել ֆոսթերը, երբ մարդն  ատամները քնելուց առաջ է մաքրում, նրա օրգանիզմն արդեն պատրաստվում է  քնելուն, սակայն լոգարանում միացված լույսը   ստիպում է,  որ նրա օրգանիզմը արթնանա։ Ատամները վառ լույսի ներքո մաքրելուց հետո մարդու համար դժվար կլինի քնով անցնելը, իսկ հաջորդ առավոտյան նա իրեն հոգնած ու կիսաքուն կզգա։

Այս հետազոտությունը, որը գիտնականները անց են կացրել Ռասել ֆոսթերի ղեկավարությամբ,ցույց է տվել,  որ մթության մեջ ատամներ լվանալն առողջ քնի բանալին է։ Աշխատության հեղինակների  խոսքով, եթե ատամները  մաքրեք շատ թույլ լույսի ներքո,  կկարողանաք ձեր օրգանիզմն արդյունավետորեն նախապատրաստել գիշերային հանգստին, որով պայմանավորված կլինի  հաջորդ առավոտյան ձեր լավ  ինքնազգացողությունը։

Սա առաջին դեպքը չէ, երբ գիտնականները    նշում են, որ  լույսի աղբյուրի  բացակայությունը շատ կարեւոր է  նրանց համար,  ովքեր ուզում են լիարժեք քնել։ Նույնիսկ հեռախոսի կամ նոութբուքի  լույսը  կարող է բացասաբար անդրադառնալ քնած մարդու օրգանիզմի վրա, հավաստիացնում են գիտնականները։



© NEWS.am Medicine