Երեք վնասակար սովորություն, որոնք իրականում օգտակար են առողջության համար

21:09   7 նոյեմբերի, 2015

Ոչ բոլոր վնասակար սովորություններն են իրականում վնասակար՝ դրանց մի մասը կարող են օգտակար լինել առողջության համար: Բնականաբար խոսքը ծխելու կամ էլ ոգելիցի չարաշահման մասին չէ, այս սովորությունները չունեն ու չեն կարող ունենալ որեւէ օգտակար նշանակություն:

Եվ այսպես, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի վնասակար սովորություն, որոնք արեւմտյան մասնագետների կարծիքով իրականում օգտակար են:

Հայհոյելու սովորությունը

Հայհոյելը ոչ միայն հոգեբանորեն լիցքաթափում է, այլեւ ազդում է որպես բնական ցավազրկող: Քիլի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ փորձին մասնակցող հայհոյող կամավորները 50 տոկոսով ավելի երկար են դիմանում ցավին, քան նրանք, որոնք նախընտրում են չարտահայտվել: Հայհոյանքը տեսականորեն աշխուժացնում է օրգանիզմի սթրեսային ռեակցին, ինչը առաջացնում է բնական ցավազրկող էնդորֆինների արտադրություն:

Անկողինը չհավաքելու սովորությունը

Քինգսթոնի համալսարանի հետազոտողները պարզել են, որ անկողինն առավոտյան չհավաքելը օգնում է պաշտպանվել ալերգիայից: Միջինվիճակագրական անկողնում մոտավորապես մեկուկես միլիոն փոշու տիզ կա, որոնք առաջացնում են ասթմա ու ալերգիկ ռեակցիաներ : Ներքնակները, ծածկոցները ու բարձերը դառնում են մարդու մաշկի բջիջների ռեզերվուարներ, ինչն ավելացնում է տաք ու խոնավ միջավայր սիրող տիզերի քանակը: Եթե անկողինը օրվա ըթնացքում հավաքված չէ, ապա սավանների վրա ու ներքնակներում խոնավությունը նվազում է, ինչի հետրանքով շատ միկրոօրգանիզմներ մահանում են:

Գազեր բաց թողնելու սովորությունը

Շատ մշակույթներում հրապարակային գազեր արձակելը ինչ -որ առումով անպարկեշտ կամ նույնիսկ վիրավորական է համարվում: Սակայն եթե դուք կարողանում եք ձեր արձակած գազերի մեջ նեխած ձվի հոտ որսալ, ուրեմն ձեր օրգանիզմում քաղցկեղի առաջացման հավանականությունը ցածր է, պարզել են Էկզետերի համալսարանի գիտնականները: Այդ հոտի պատճառը ծծմբաջրածինն է, որն արտադրվում է, երբ աղիքների մանրէները տրոհում են սնունդը: Բայց ծծմբաջրածինը նաեւ պաշտպանում է միտոխոնդրիաները՝ ասինքն օրգանիզմի յուրաքանչյուր բջիջը ղեկավարող փոքր «էլեկտրակայանները»:



© NEWS.am Medicine