Մասնագետները նիհարելու անսպասելի ձեւ են առաջարկել

10:45   19 նոյեմբերի, 2015

Մոռացեք կալորիաների հաշվարկի մասին, խորհուրդ են տալիս ԱՄՆ Բրիգամ Յանգի համալսարանի հետազոտողները: Սլացիկ մարմնակազմվածքի մասին երազողներին նրանք խորհուրդ են տալիս հաշվել ոչ թե կալորիաները, այլ օրվա ընթացքում կերածն ու խմածը՝ քանի գդալ, քանի կծոց, քանի կում եւ այլն:

Այսպիսով, գիտնականները շեշտում են, որ կարելի է հասկանալ, թե սովորաբար օրվա ընթացքում քանի կծոց ու կում ենք անում: Եվ հենց այս քանակը նվազեցնելու շնորհիվ էլ կարող ենք նիհարել:

Ավելորդ քաշից տառապող կամավորների մասնակցությամբ փորձերը ցույց են տվել, որ առաջարկված մեթոդն իրոք արդյունավետ է:

«Օրվա ընթացքում կծոցների սովորական քանակի 20-30 տոկոսով կրճատելն օգնել է, որ փորձի մասնակիցները ամսական մինչեւ 1.5 կգ նիհարեն՝ առանց որեւէ ավելորդ անհարմարությունների», - նշել է գիտական խմբի ղեկավար բժիշկ Ջոշ Ուեսթը:

Ընդ որում մասնագետը հավելել է, որ փորձերի ժամանակ մասնակիցները մթերային որեւէ ահմանափակում չեն ունեցել ՝ նրանց թույլատրվել է ուտել այն ամենն, ինչ իրենց դուր է գալիս, բայց վերահսկել արված կծոցների ու կումերի քանակը:

«Այս մեթոդում կարեւոր չէ, թե հատկապես ինչ է մարդն ուտում, ոչ մի սահմանափակում չի եղել, սակայն մարդիկ հեշտությամբ ու անշեղորեն նիհարում էին ու չէին վերադառնում իրենց նախկին քաշին», - ասել է բժիշկ Ուեսթը:

Հետազոտողների կարծիքով, տվյալ մեթոդաբանության հաջողությունը սննդի սովորական սահմանափակումն է, բայց պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ կծոցների, գդալների ու կումերի քանակի սահմանափակման ժամանակ մարդը բնազդաբար ձգտում է ավելի բազմազան դարձնել իր սննդակարգը, որպեսզի հնարավորինս շատ համեր զգա: Դրա արդյունքում ամենօրյա սննդակարգն ավելի հավասարակշռված է դառնում, իսկ վնասակար սննդի նկատմամբ ձգողությունը, որի հետեւանքով էլ հենց մարդիկ գիրանում են, աստիճանաբար նվազում է:



© NEWS.am Medicine