20:27 14 փետրվարի, 2014Ծխելը կարող է մի քանի տարով արագացնել դաշտանադադարի զարգացումը, նախազգուշացնում է Պերելմանի համալսարանի բժիշկ Սամանտա Բաթսը: Նա եւ նրա գործընկերները հաստատել են, որ որոշակի գենետիկ մուտացիայով շատ ծխող եվրոպոիդ կանանց մոտ դաշտանադադարը 9 տարով ավելի շուտ է զարգացել, հաղորդում է NBC News-ը: Տվյալ մուտացիան հաստատվել է ուսումնասիրությանը մասնակցող եվրոպոիդ կանանց 7% -ի մոտ:
Մասնագետներին հետաքրքրել է, թե ինչպես է գենը փոխազդել ծխախոտի ծխի մեջ պարունակվող հատուկ բաղադրիչների հետ: Պարզվել է, որ շատ թույներ օրգանիզմում հայտնվելուն պես ինակտիվանում են: Բայց գոյություն ունեն գեներ, որոնք իներտ թույները դարձնում են ավելի թունավոր:
Ընդհանուր առմամբ հետազոտության են ենթարկվել 35-47 տարեկան 410 կին, ում հետեւել են 14 տարիների ընթացքում: Մասնակիցների 50%-ը աֆրոմերիկացի է եղել, իսկ մյուս 50%-ը՝ եվրոպական ծագման: Ընդհանուր առմամբ հետազոտության ընթացքում ծխող կանանց մոտ մեկ տարի շուտ է դաշտանադադար զարգացել, քան չծխողների: Բայց դա չի վերաբերել աֆրոամերիկացիներին: Հավանաբար, նրանց մոտ իրենց գեներն են աշխատել: