Տղամարդը կին է դառնում. ինչպես է արվում սեռափոխության վիրահատությունը (տեսանյութ)

16:38   7 դեկտեմբերի, 2015

Ուրոլոգիայի եվրոպական ընկերակցության ստեղծած անիմացիոն տեսանյութը ցուցադրում է, թե ինչպես են սեռափոխության վիրահատություն կատարում, հեռացնում առնանդամն ու ձվարանները, դրանց հյուսվածքներից հեշտոց ձեւավորում: Կին դարձած տղամարդը նույնիսկ ծլիկ է ունենում եւ կարող է օրգազմ ապրել:

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. տեսանյութն անիմացիոն է, բայց կարող է տհաճ լինել որոշ դիտողների համար

Սեռափոխության թույլտվություն ստանալու համար տղամարդը նախ պետք է երկու հոգեբանի համաձայնությունը ստանա եւ առնվազն 18 ամիս կնոջ կերպարով ապրի: 12 ամիս հորմոնալ թերապիա անցնելուց եւ անունն ու փաստաթղթերը փոխելուց հետո նրան թույլ կտան սեռափոխության վիրահատություն անել:

Ինչպե՞ս է արվում վիրահատությունը

Ինչպես տեսանյութում է երեւում՝ նախ հիվանդի օրգանիզմից դուրս են բերում մեզը: Այնուհետեւ վիրաբույժները հատում են փոշտը, մի կողմ տանում մաշկն ու կտրում երկու ձվարանները: Այնուհետեւ նյարդային հյուսվածքները, առնանդամի գլխիկը եւ միզուկը առանձնացնում են առնանդամի հիմնական փողից: Մնում է միայն միզուկը, որը կարճացնում են եւ տեղափոխում այնտեղ, որտեղ սովորաբար գտնվում է կանանց մոտ:

Առնանդամի մաշկն ու թլիպըն օգտագործում են հեշտոցը ստեղծելու համար, ընդ որում, դրան միացնում են նաեւ միզուկի հյուսվածքից մնացած հատվածը, որպեսզի հեշտոցն ավելի լայն լինի եւ կինը հետագայում կարողանա սեքսով զբաղվել:

Ծլիկը ստանում են առնանդամի գլխիկից, իսկ ներքին եւ արտաքին սեռական օրգանները՝ փոշտի հյուսվածքներից:

Հետազոտողները նշում են, որ այդպիսի վիրահատություն անցած հիվանդների մեծ մասը հետագայում կարող է սեռական կյանք ունենալ եւ օրգազմ ապրել:



© NEWS.am Medicine