Բուսակերական սննդակարգը կապել են հոգեկան խանգարումների հետ

17:45   8 դեկտեմբերի, 2015

Բուսակերական սննդակարգը կարող է օգտակար լինել անոթների եւ սրտի համար, սակայն դա նաեւ որոշ կողմնակի հետեւանքներ է ունենում, մասնավորապես, մասնագետները լիակատար բուսակերությունը կապել են հոգեկան այնպիսի խնդիրների զարգացման հետ, ինչպիսիք եք դեպրեսիան, խուճապի նոպաները եւ սեւեռուն-հարկադրական պահվածքը: Այդ մասին տեղեկացնում է Women's Health-ը` վկայակոչելով գերմանական եւ ավստրալական գիտական հետազոտությունները:  

Կենդանական սպիտակուցների բացակայությունը բացասաբար է ազդում մարդու հոգեկանի վրա, պնդում են մասնագետները: Ամսագիրը պատմում է 35 տարեկան հիվանդի պատմությունը, որը բուսակերական սննդակարգի պատճառով քիչ էր մնում` ինքնասպան լիներ, որովհետեւ տառապում էր տագնապի վիճակից: Սակայն երբ նրա սննդակարգին միս են ավելացրել, կնոջ հոգեկան սթրեսի մակարդակը ապշեցուցիչ կերպով նվազել է: 

Փորձագետները ենթադրում են, որ ամենաօգտակարը շուտով կհամարվի «քարանձավների մարդու սննդակարգը»: Սակայն դա բոլորովին էլ հիմնված չէ բացառապես սպիտակուցների վրա. Սնվելու այդ եղանակը ենթադրում է մսի եւ բանջարեղենի օգտագործում եւ բացառում է ցանկացած վերամշակված մթերքի, ալկոհոլի, շաքարի օգտագործումը: 

Բուսակերական սննդակարգը վերջերս ավելի ու ավելի ժողովրդականություն է վայելում, հատկապես ԱՀԿ-ի հայտարարությունից հետո այն մասին, որ միսը քաղցկեղածին է: ԱՄՆ-ում արդեն ավելի քան  7 միլիոն բուսակեր կա, եւ նրանց թիվը տարեցտարի աճում է: Համարվում է, որ բուսական սնունդն ամրապնդում է իմունիտետը, դանդաղեցնում է ծերացումը, պաշտպանում է սրտի հիվանդություններից, շաքարախտից, քաղցկեղից:



© NEWS.am Medicine