Հնարավո՞ր է հղիանալ նախասերմնաժայթքումնային հեղուկից

21:33   8 դեկտեմբերի, 2015

Սեռապես ակտիվ շատ մարդկանց հետաքրքրում է, թե հնարավոր է հղիանալ նախասերմնաժայթքումնային հեղուկի` հեշտոց ընկնելու հետեւանքով: Այդ հարցի պատասխանը հասկանալու համար մասնագետները խորհուրդ են տալիս նախ պարզել, թե իրենից ինչ է ներկայացնում այդ հեղուկը: 

Նախասերմնաժայթքումնային հեղուկը (այսպես կոչված քսուքը)  արտազատվում է կոճղեզամիզածորանային գեղձերի կողմից` երկու փոքր գեղձի, որ գտնվում են միզուղիների կողքին: Դա թափանցիկ, անհոտ հեղուկ է, որը սովորաբար  (բայց բոլորովին էլ ոչ միշտ) հայտնվում է էրեկցիայի մեջ գտնվող անդամի գլխիկին: Այդ հեղուկի հիմնական խնդիրն է` չեզոքացնել միզածորանի թթվային միջավայրը` պաշտպանելու սպերմատոզոիդներին, որոնք անցնելու են դրանով:  

Բուն նախասերմնաժայթքումնային հեղուկում սպերմատոզոիդներ չկան, ինչը նշանակում է, որ անհնար է հղիանալ այդ հեղուկից: Սակայն տղամարդու միզածորանում կարող են նախորդ սերմնաժայթքումներից սպերմատոզոիդներ մնացած լինել, որոնք հետագայում կկարողանան դուրս գալ նախասերմնաժայթքումնային հեղուկի հետ միասին եւ հայտնվել կնոջ հեշտոցում:  Այդ դեպքում արդեն հղիանալու հավանականություն կա, չնայած դա ավելի փոքր է, քան լիարժեք սերմնաժայթքման դեպքում: 

2011-ին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ նախասերմնաժայթքումնային հեղուկում կարող են շարժական սպերմատոզոիդներ լինել. 27 տղամարդուց 11-ի քսուքում լիովին կենսունակ սպերմատոզոիդներ կային, որոնք ի վիճակի էին բեղմնավորելու:  

Այսպես, հնարավո՞ր է հղիանալ նախասերմնաժայթքումնային հեղուկից. Տեսականորեն հնարավոր է, բայց դա շատ հազվադեպ է տեղի ունենում:



© NEWS.am Medicine