22:42 14 դեկտեմբերի, 2015100 կանանցից մեկի մոտ դաշտանադադարի ախտանշանները կարող են սկսվել ոչ թե 50 տարեկանում, այլ 40, կամ նույնիսկ ավելի շուտ: Գինեկոլոգ Շոն Թասսոնը բացատրել է, թե ինչու որոշ կանանց մոտ դաշտանադադարի ախտանշանները ավելի շուտ են սկսվում, քան մյուսների մոտ:
Ժառանգականություն
Եթե ձեր մայրիկի, քույրիկի, տատիկի կամ էլ ուրիշ մոտ ազգականի մոտ վաղ դաշտանադադար է եղել, ապա բացառված չէ, որ այն կարող է նաեւ Ձեզ մոտ լինել: 2011 թ. անցկացված մի շարք հետազոտությունների վերլուծությունը ցույց է տվել, որ դեպքերի 20 տոկոսում վաղաժամ դաշտանադադարը հենց ժառանգական պատճառներ ունի:
Գենետիկ խանգարումներ
FMR1 գենը կապակցված է փխրուն Х քրոմոսոմի ախտաշանի զարգացման հետ: Այդ նույն գենի մուտացիաները (նույնիսկ եթե դուք այդ ախտանշանը չունեք) կարող են ձվարանների խնդիրների պատճառ դառնալ:
Թերների ախտանշանը (որի դեպքում կանայք միայն մեկ Х քրոմոսոմ ունեն) մեկ այլ գենետիկ խանգարում է, որի դեպքում բարձրանում է ձվարանների վաղ հյուծան հավանականությունը:
Աուտոիմունային հիվանդություններ
Աուտոիմունային տիրեոդիտը (վահանաձեւ գեղձի բորբոքումը) ու Ադդիսոնի հիվանդությունը (որի դեպքում մակերիկամները անհրաժեշտ քանակության հորմոն չեն արտադրում) նույնպես կապակցում են ձվարանների վաղաժամ հյուծման հետ: Երկու դեպքերում էլ իմունային համակարգը կարող է գրոհել ձվարանների ֆոլիկուլների վրա: Սա էլ իր հերթին կարող է ձվարանների գործառույթների պնդիրներ առաջացնել:
Ծխել
Ծխելը ու այլ վտանգավոր թույների՝ օրինակ միջատասպանների ազդեցությունը նույնպես բարձրացնում են ձվարանների աշխատանքի խանգարումների հավանականությունը:
Միջին վիճակագրական կինը ծնվում է այնքան ապագա ձվաբջիջներով, որոնք պետք է նրան բավականացնեն մինչեւ 50 տարեկանը: Սակայն վնասակար քիմիկատների ազդեցությունը կարող է հանգեցնել նրան, որ կնոջ ձվաբջիջերը ավելի շուտ կսպառվեն, քան բնությունն էր նախատեսել:
Քիմիաթերապիա ու ճառագայթում
Քաղցկեղի բուժումը (քիմիաթերապիա ու առագայթային բուժում) կարող են վնասել ձվարանների բջիջների գենետիկ նյութին: Վնասի աստիճանը պայմանավորված է նրանով, թե հատկապես ինչ դեղամիջոցներ են գործածվել քիմիաթերապիայի համար ու ինչ չափաբաժիններ՝ ճառագայթային թերապիայի համար: Շատ բան է պայմանավորված նաեւ հիվանդի տարիքով ու բուժման ենթակա օրգանով: Ոմանց մոտ ձվարանների խնդիրներն սկսվում են բուժումից անմիջապես հետո, իսկ մյուսների մոտ՝ ավելի ուշ կամ էլ առհասարակ չեն սկսվում: