Սպորտով զբաղվել սկսելու 4 պատճառ

21:33   20 դեկտեմբերի, 2015

Նոր տարին կյանքում փոփոխությունների շրջան է, երբ ի վերջո հնարավոր է նոր մի բան սկսել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նոր տարում սպորտով զբաղվել սկսելու մի քանի պատճառ: 

Սպորտն օգտակար է ուղեղի համար

Մարզումները օգտակար են ոչ միայն մկանների համար, այլեւ մեր ուղեղի. ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է սերոտոնինի մակարդակը` այն հորմոնի, որն օգնում է ավելի արագ ու հստակորեն մտածել: Այդ պատճառով կանոնավորապես սպորտով զբաղվող մարդն ավելի արդյունավետորեն է աշխատում եւ քիչ է հոգնում:  Բացի այդ, սերոտոնինն օգնում է պահպանել լավ բնավորությունը` մարդուն ավելի հանգիստ ու բարյացակամ դարձնելով: 

Սպորտը հանում է նյարդային լարումը

Մարզումները մարդկանց բոլոր առումներով ավելի հանգիստ են դարձնում: Ցանկացած ուղղությամբ ֆիզիկական ակտիվությունն արդեն շեղում է անցանկալի մտքերից` մեր գիտակցությանը թույլ տալով անջատվել ու հանգստանալ: 

Սպորտը կատարելագործում է մարմինը

Սպորտով կանոնավոր պարապմունքների մի քանի օրից արդեն արտաքինը դեպի լավն է փոխվում, մարդն ավելի ձգված, ավելի սպորտային, ուժեղ ու դիմացկուն է դառնում: Բոլոր այդ որակները կարող են պետք գալ առոօրյա կյանքում: 

Սպորտն օգնում է նոր ընկերներ գտնել

Մարզասրահը նոր մարդկանց հետ ծանոթանալու հրաշալի տեղ է: Հենց այնտեղ կարող եք ծանոթանալ լավ մարդկանց հետ, որոնք առողջ ապրելակերպ են վարում եւ հոգ են տանում իրենց:



© NEWS.am Medicine