Պարզվում է` պահածոներն այնքան էլ վնասակար չեն առողջությանը

19:58   18 դեկտեմբերի, 2015

Պահածոյացված սնունդը կարող է օգտակար լինել առողջության համար, պարզել են ԱՄՆ-ից հետազոտողները: Սակայն պահածոների սիրահարները նաեւ ավելի շատ կալորիաներ եւ շաքար են կլանում: 

Կալիֆորնիայից հետազոտողները վերլուծել են  10 տարվա ընթացքում  42 000 ամերիկացի երեխայի եւ մեծահասակի վերաբերյալ հավաքված տեղեկություններ:  

Նրանք մարդու սննդի ընդհանուր որակը գնահատել են պահածոյացված մրգեր եւ բանջարեղեն օգտագործելու հիմքի վրա, ինչպես նաեւ ամբողջական հատիկներից մթերքների, կաթի, ծովամթերքի, աղի սահմանափակ քանակության, շաքարի եւ այսպես կոչված  «դատարկ կալորիաների»: Պարզվել է, որ պահածոյացված բանջարեղեն եւ միրգ սպառող չափահասների սննդի որակը 0-ից 100 սանդղակով   49-ի էր հավասար համեմատած իրենց հասակակիցների 47,4 միավորի հետ, որոնք ընդհանրապես պահածոներ չէին օգտագործում: 

Երեխաների սննդի մեջ պահածոների կանոնավոր ներառումը հնարավորություն է տվել սննդի որակը հասցնել մինչեւ  45,8 միավորի: Պահածոների բացակայությունն այդ ցուցանիշն իջեցնում էր մինչեւ  43,3 միավորի:

Պարզվել է, որ պահածոների սիրահարները որոշակի սննդանյութի ավելի մեծ քանակություն էին օգտագործում, բայց նաեւ` ավելի շատ կալորիաներ, շաքար, ճարպ, ինչպես հաղորդվում է  Journal of the Academy of Nutrition and Dietetics ամսագրում հրապարակված հետազոտությունում:



© NEWS.am Medicine