10:47 19 դեկտեմբերի, 2015Բոլոր ուռուցքների 90 տոկոսի պատճառը կենսակերպն է, ոչ թե գենետիկան: Գիտնականները պարզել են, որ դեպքերի մեծ մասում քաղցկեղի ի հայտ գալու համար մեղավոր են ծխելը, ալկոհոլը, արեւայրուքը եւ կեղտոտ օդը:
Անցյալում գիտնականները կարծում էին, որ ուռուցքների զարգացման մեջ էական դեր է խաղում բջջային մուտացիան: Այդ հայտնագործությունը կոչեցին «անհաջողության հիպոթեզ»: Սակայն այժմ գիտնականները վստահ են, որ արտաքին ազդեցությունները ավելի նշանակալի դեր են խաղում քաղցկեղի զարգացման գործում, նշանակում է` դեպքերի մեծ մասում ամեն ինչ մարդու ձեռքերում է. շատ ուռուցքներ կարելի է կանխարգելել:
Արեւի լոգանքներից հրաժարվելով, կրճատելով սննդի մեջ ալկոհոլի քանակությունը եւ ծխելը թողնելով` հնարավոր է նկատելիորեն կրճատել քաղցկեղային հիվանդությունների զարգացման ռիսկը, պնդում են գիտնականները: Ավելին, նրանց խոսքով, քաղցկեղի դեպքերի 70-ից 90 տոկոսը չէր լինի, եթե մարդկությունը ինչ-որ կախարդական եղանակով վերացներ ռիսկի գործոնները:
Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում գիտական հետազոտություն է հրապարակվել, որի համաձայն, ուռուցքների 65 տոկոսի զարգացումը անշրջելի է, որովհետեւ դրանք առաջանում են բջիջների կիսման գործընթացում պատահական սխալներից, ինչը բոլորովին վերահսկելի չէ մարդու կողմից: