Բժիշկները երեխայի կոկորդից ժամացույց են հանել (տեսանյութ)

14:26   21 դեկտեմբերի, 2015

Սաուդյան Արաբիայի բժիշկները փրկել են մի խեղդվող երեխայի՝ նրա կոկորդից հանելով ժամացույցը, որը նա փորձել էր կուլ տալ:

Երբ երեխայի համար շնչելը դժվարացել էր ՝ ծնողները նրան անմիջապես հիվանդանոց էին բերել. նրանք հասկացել էին, որ երեխան ժամացույց է կուլ տվել, բայց չէին կարողացել ինքնուրույն հանել այն: Իսկ երեխան  արդեն սկսել էր կապտել: 20 վայրկյանանոց տեսահոլովակը ցույց է տալիս, թե ինչպես է բժիշկը վիրահատական մկրատի ու իր մատների օգնությամբ տղայի կոկորդից հանում արծաթագույն ժամացույցը: Երեխան, որն ըստ երևույթին ցնցված էր կատարվածով, սկզբում լռում էր, իսկ հետո սկսում է հազել՝ մաքրելով շնչառական ուղիները: Հետո նա սկսում է լացել, ու բժիշկները հասկանում են, որ նրա թոքերը ամենայն հավանականությամբ լուրջ վնասվածքներ չեն ստացել:

Այս պահին անհայտ է, թե որ կլինիկայում է դա կատարվել և ինչ էր բժշկի կամ էլ ծնողների անունները:



© NEWS.am Medicine