Ինչու են տղամարդիկ ավելի հաճախ բախվում սրտանոթային հիվանդություններին, քան կանայք

11:44   28 դեկտեմբերի, 2015

Սրտանոթային հիվանդություններից ոչ ոք ապահովագրված չէ, սակայն տղամարդիկ ավելի հաճախ են բախվում այդ խնդրի հետ, քան կանայք։ Իսկ ինչու՞։ Այդ հարցի պատասխանը փորձել է տալ Հայաստանի գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը։

Մասնագետը հաստատել է, որ տղամարդիկ իրականում 4-5 անգամ ավելի հաճախ են բախվում սրտանոթային հիվանդություններին, քան կանայք։ Դա հաստատում է նաեւ Հայաստանում սրտի անհապաղ վիրահատությունների «Stent for life»  ծրագրի 2015թ. վիճակագրությունը. ծրագրում սրտի սուր կաթվածով ներառված հիվանդների 77 տոկոսը տղամարդիկ են եւ միայն 23 տոկոսը՝ կանայք։

Կարծիք կա, որ վերարտադրողական տարիքի կանանց սրտանոթային համակարգը «գենետիկորեն» պաշտպանված է, եւ դա է պատճառներից մեկը, թե ինչու կանայք հազվադեպ են սրտային հիվանդություններ ունենում։ Մեծ դեր են խաղում նաեւ կանացի հորմոնները՝ էստրոգենները։

Մյուս պատճառներից մեկն այն է, որ տղամարդկանց կենսակերպն ավելի շատ ռիսկային գործոններ է պարաունակում։ Այլ կերպ ասած՝ նրանց վնասակար սովորությունները շատ են։

Ինչպես նշել է սրտաբանը, սրտին վնաս հասցնող վնասակար սովորությունների թվում առաջատար են.



© NEWS.am Medicine