Հայելու առաջ ընթրելու սովորությունը կարող է հաջող նիհարելու բանալի դառնալ, պնդում են գիտնականները: Երբ մարդն ուտում է հայելու դիմաց, վնասակար սնունդը նրան այնքան համեղ եւ գրավիչ չի թվում, իսկ օգտակար սննդամթերքը, ընդհակառակը, հայելու առաջ մնում է նույնքան համեղ, որքան առաջ:
Գիտնականները վստահ են, որ հայելու առաջ սննդի ընդունումը կարող է օգնել` մարդու ռացիոնում կրճատելու այսպես կոչված «դատարկ կալորիաների» թիվը (դա սննդային ցածր արժեքով եւ ճարպերի ու շաքարի բարձր պարունակությամբ սնունդն է):
Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանում իրականացված հետազոտության հեղինակները պնդում են, որ հայելային արտացոլանքը մարդուն շատ կարեւոր տեղեկություններ է տալիս, որոնք շատերն առանց հայելու չեն կարող ստանալ: Հայելին հնարավորություն է տալիս ինքդ քեզ կողքից նայել եւ օբյեկտիվորեն գնահատել սեփական պահվածքը եւ այն մթերքները, որոնք պատրաստվում եք ուտել:
Բոլոր այդ եզրահանգումները գիտնականները հաստատել են 185 ուսանողի մասնակցությամբ փորձարկման ընթացքում, երբ վերջիններս պիտի ընտրեին թխվածքի եւ մրգային աղցանի միջեւ: Հայելու օգտագործումը ժամանակի հետ մեծացնում էր նրանց թիվը, ովքեր առավել օգտակար աղցաններ էին ընտրում: