Շաքարը՝ «թաքնված» վտանգ

11:49   20 փետրվարի, 2014

Մարդիկ ավելի շատ «թաքնված» շաքար են ուտում սննդի հետ, քան կարծում են, եւ դա վտանգավոր է սրտի համար:

«Մենք նույնիսկ չենք պատկերացնում, թե որքան շաքար ենք օգտագործում: Մենք կարծում ենք, որ շաքարը միայն կոնֆետը կամ պաղպաղակն է, բայց արտադրողները շաքար լցնում են գրեթե ամեն ինչի մեջ՝ ապուրների, կետչուպի, պահածոյացված սաղմոնի, պահածոյացված մսի, նույնիսկ ատամի մածուկի մեջ»,- ասում է բժշկական գիտությունների դոկտոր, սրտաբան Չոնսի Քրանդալը:

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ շաքարի նույնիսկ չափավոր օգտագործումը մեծացնում է սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկը, տեղեկացնում է Newsmax Health-ը։

«Եզրակացությունն ակնհայտ է,- ասում է բժիշկ Քրանդալը:- Մենք պետք է պակասեցնենք օգտագործվող շաքարի քանակը հատկապես գազավորված ըմպելիքներում, որովհետեւ դա ավելի վտանգավոր է, քան մեզնից շատերը կարծում են»:

 



© NEWS.am Medicine