Քաղցկեղի սքանավորման նոր մեթոդ

12:59   20 փետրվարի, 2014

Գիտնականները քաղցկեղի նշանների բացահայտման համար երեխաներին առանց ճառագայթման ենթարկելու սքանավորելու նոր մեթոդ են մշակել:

Սակայն մեթոդը թեստավորվել է միայն մի քանի հոգու վրա, եւ մանկաբույժները, Ճառագայթաբաններն ասում են, որ դեռ վաղ է եզրակացություններ անելու համար:

Համենյան դեպս, Հետազոտության արդյունքները հուսադրում են, ասում է հետազոտության հեղինակ, Լյուսիլ Փաքքարդ մանկական հիվանդանոցին կից Սթենֆորդի բժշկական դպրոցի ճառագայթաբանության ամբիոնի պրոֆեսոր, բժիշկ Հայկե Դալդրուփ-Լինքը:

Այլընտրանքային մեթոդը Ճառագայթաբաններին հնարավորություն է տալիս ուռուցք փնտրել առանց ճառագայթում օգտագործելու: Դրա փոխարեն նրանք օգտագործել են ՄՌՏ՝ «կոնտրաստային նյութի» համադրությամբ՝ յուրատեսակ երկաթ պարունակող հավելումների, որոնք մասնագետներին օգնում են ավելի լավ տեսնել օրգանիզմի ներսը:

Հետազոտության շրջանակներում գիտնականները սքանավորել են 8-33 տարեկան 22 մարդու, որոնք չարորակ ուռուցքներ են ունեցել՝ լիմֆոմաներ եւ սարկոմաներ: Հետազոտողները նույնքան ուռուցքներ են հայտնաբերել, օգտագործելով ՄՌՏ (158 ուռուցք) եւ ավանդական՝ ճառագայթային մեթոդով, որը ներառում է ՊԷՏ եւ ՀՏ (163 ուռուցք):

Երկու մեթոդների արժեքը նույնն է, ասում է Դալդրուփ-Լինքը, տեղեկացնում է Newsmax Health-ը։ 

Ներկայումս լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ՝ իմանալու համար, թե ինչպես է մեթոդն ազդում տարեց մարդկանց դեպքում: Բժիշկները սքանավորման տեխնիկան կուսուցանեն երկրի առնվազն 6 խոշոր մանկական հիվանդանոցներում, ասում է Դալդրուփ-Լինքը:

 

 



© NEWS.am Medicine