Լավ ախորժակ ունեցող փոքրիկները նախահակված են ճարպակալման

21:12   20 փետրվարի, 2014

Մեծ ախորժակ ունեցող երեխաներն ավելի արագ են մեծանում: Բայց այդպիսի արագ աճը կարող է հանգեցնել ավելի մեծ տարիքում ճարպակալման մեծ ռիսկի, ասում են Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) հետազոտողները: Նրանց հոդվածը հրապարակված է JAMA Pediatrics ամսագրում:

Գիտնականները փորձել են պարզել՝ արդյոք կապ կա՞ նրա, որ մարդը չի զգում, երբ իսկապես շատ է ուտում եւ ճարպակալման գենետիկ նախատրամադրվածության միջեւ, տեղեկացնում է Fox News-ը։ 

10-ամյա 2258 երեխայի հետազոտության արդյունքում մասնագետները պարզել են, որ գենետիկորեն ճարպակալման ավելի նախահակված երեխաները չեն զգացել, թե երբ են հագեցել։



© NEWS.am Medicine