Գիտնականները վնասվածքից հետո ուղեղի վիճակի մոնիտորինգի չիպ են ստեղծել

11:55   21 հունվարի, 2016

Վաշինգթոնի համալսարանի գիտնականները Ռորի Մերֆիի գլխավորությամբ փոքրիկ չիպ են մշակել, որը մտցվում է գլխամաշկի տակ եւ որի օգնությամբ հնարավոր է հետեւել  ջերմաստիճանի եւ ներգանգային ճնշման փոփոխություններին:  Այս չիպը հնարավոր կլինի տեղադրել այն հիվանդների մաշկի տակ, որոնք գանգուղեղային ծանր վնասվածք են տարել կամ էլ ուղեղի վիրահատություն, եւ չիպը կկարողանա նրանց վիճակի մասին շատ օգտակար տեղեկություններ տրամադրել: 

Եթե չիպն այլեւս պետք չլինի, այն հանելու կարիք չի լինի, որովհետեւ շատ արագ կհալվի եւ կանհետանա: Նման տեխնոլոգիան չիպի օգտագործումը շատ հարմար է դարձնում, չէ՞ որ դա հանելու համար կրկնակի վիրահատություն անհրաժեշտ չի լինի: Սենսորի հիմքում պոլիլակտիդ-կո-գլիկոլիդե թաղանթ է: 

Հեղինակները նշում են, որ կենսաքայքայվող նյութերից համանման սենսորները կարող են օգտագործվել նաեւ այլ ցուցիչներ պարզելու համար` կախված այն խնդիրներից, որ իրենց առաջ դնում են հետազոտողները: 

Առայժմ նոր սարքը, որը, իմիջիայլոց, բրնձի հատիկի չափի է, փորձարկվել է միայն կենդանիների վրա: Հետազոտողներն առայժմ պատրաստ չեն նոր չիպը փորձարկել մարդկանց վրա, բայց չեն բացառում, որ նման փորձարկումներ կարող են իրականացվել ոչ հեռու ապագայում:



© NEWS.am Medicine