100% տեսողությունն այլեւս իրականություն է «Շենգավիթ» ԲԿ-ում

22:34   21 հունվարի, 2016

Այսօր աշխարհում մոտ 290 մլն. մարդ ունի տեսողության հետ կապված խնդիրներ: Ամեն 2-րդն աշխարհում ակնոց է կրում: Նրանցից շատերն ունեն հոգեբանական բարդույթներ կախված ակնոցի ապակու հաստ լինելուց կամ պարզապես հենց ակնոց կրելուց:

Այսօր ՝ 21-րդ դարում աչքի հետ կապված որոշ խնդիրներ հնարավոր է շտկել, բայց լինում են նաեւ այնպիսի իրավիճակներ, որոնք անհնար է բուժել: Սակայն նորամուծություններն ու տեխնիկական հագեցվածությունն ապացուցում է, որ այսօր տեսողության 100% վերականգնումն արդեն իրականություն է: Եվ վերականգնելով տեսողությունը նաեւ փոխվում է մարդու կյանքի որակը, ապրելաձեւը, հաղթահարվում են բոլոր այն բարդույթները, որոնք առկա էին ակնոց կրելիս:

Նմանատիպ երեւույթ նաեւ մեր հերոսի մոտ էր:

«Շենգավիթ» ԲԿ-ի «Տեսողության լազերային կորեկցիայի եւ աչքի միկրովիրաբուժության կենտրոն»  է դիմել 26 տարեկան երիտասարդ  կարճատեսության շտկման նպատակով:

Հետազոտության արդյունքում ախտորոշվեց  բարձր աստիճանի կարճատեսություն -18,0 D:

Առաջարկվեց վիրահատություն՝ ֆակիկ լինզայի իմպլանտացիա, որը տվյալ դեպքում հանդիսանում է կարճատեսության շտկման միակ տարբերակը եւ հնարավորություն է տալիս վերականգնել տեսողությունը պահպանելով սեփական ոսպնյակը:

Վիրահատությունն իրականացվեց  Երեւանի գլխավոր ակնաբույժ, բ.գ.դ. Արտաշես Ա. Զիլֆյանի անմիջական միջամտությամբ:

Վիրահատությունից հետո, որքան էլ անսպասելի եւ անակնկալ էր  երիտասարդի համար, բայց նա մեկնդմիշտ ազատվեց  ակնոցից ունենալով 100% տեսողություն:

Նմանատիպ դեպքերում հնարավոր չէ կատարել լազերային կորեկցիա, ֆակիկ լինզայի իմպլանտացիան միակ միջոցն է, որը հնարավորություն է  տալիս վերականգնելու տեսողությունը պահպանելով սեփական թափանցիկ ոսպնյակը:

Իսկ  ի՞ նչ է իրականում իրենից ներկայացնում ֆակիկ լինզան:

Երկար տարիներ շարունակ տեսողության շտկման միակ եղանակը տեսողության լազերային կորեկցիան էր: Սակայն բոլոր պացիենտների չէ, ովքեր ցանկանում էին ձերբազատվել ակնոց կամ կոնտակտային լինզաներ կրելուց, հնարավոր էր կատարել լազերային կորեկցիա:

Շվեյցարական STAAR ընկերության ճկուն լինզաների շնորհիվ բարձր ամետրոպիայի կորեկցիան դարձավ կարճատեւ պրոցեդուրա:

ֆակիկ նուրբ եւ ճկուն լինզաները նկատելի ձեւով տարբերվում են կոշտ լինզաների հին մոդելներից արագ ռեաբիլիտացիայով եւ չեն առաջացնում անդառնալի փոփոխություններ աչքի ձեւի եւ ստրուկտուրայի մեջ:Լինզաները նախատեսված են բարձր աստիճանի ամետրոպիայի կորեկցիայի համար. մինչեւ -20.0 D կարճատեսություն, +10.0 D հեռատեսություն եւ 6.0 D աստիգմատիզմ:Լինզաներն ունենում են 12,2-ից 13,7մմ չափեր՝ կախված եղջերաթաղանթի հորիզոնական դիամետրից:

Լինզաների իմպլանտացիայից 7-10 օր առաջ պացիենտներին կատարում են պերիֆերիկ իրիդէկտոմիա, որը հետինխցիկային լինզայի իմպլանտացիայից հետո պահպանում  է աչքի ճիշտ հիդրոդինամիկան:  Նման վիրահատությունը ցուցված է նրանց, ում մոտ ռեֆրակցիայի ծանգարումը հնարավոր չէ շտկել տեսողության լազերային կորեկցիայի միջոցով.

1.         Բարձր աստիճանի կարճատեսություն, հեռատեսություն եւ աստիգմատիզմի դեպքում;

2.         բարակ եղջերաթաղանթի առկայության դեպքում;

3.         չոր աչքի սինդրոմի դեպքում;

4.         կերատոկոնուսի դեպքում եղջերաթաղանթի թերապեւտիկ ամրացումից հետո;

5.         լայն բբերով եւ գիշերային տեսողության որակի հետ կապված մեծ պահանջ ունեցող պացիենտներին

Հոգալով Ձեր տեսողության մասին՝ «Տեսողության լազերային կորեկցիայի եւ աչքի միկրովիրաբուժության կենտրոն»-ը առաջարկում է աչքի հիվանդությունների բուժման նորարար տեխնոլոգիաներ:

«Տեսողության լազերային կորեկցիայի կենտրոն»- լավագույնը Ձեր աչքերի առողջության համար:

+374 99 455 577

[email protected]

www.eyelasercenter.org



© NEWS.am Medicine