Հետազոտողները վերքում վարակն արագ բացահայտելու նոր մեթոդ են առաջարկել

21:38   9 փետրվարի, 2016

George Washington University (GW) համալսարանի հետազոտողները վերքում վարակը բացահայտելու նոր մեթոդ են առաջարկել . վերքում բակտերիալ վարակ բացահայտելու համար այսօր մասնագետներից 24 ժամ է պահանջվում, իսկ նոր թեստը կարելի է անցկացնել ընդամենը մեկ րոպեում:

Վերոնշյալ համալսարանից ռեւմատոլոգ Վիկտորիա Շանմուգամը ու նրա գործընկերները նոր մեթոդ են մշակել՝ Pseudomonas ցուպիկի արտադրած մոլեկուլների էլեկտրաքիմիական դետեկցիայի հիման վրա: Հենց այդ ցուպիկն է հիմնականում վարակում խրոնիկ վերքերը:

Գիտնականների ստեղծած սենսորն ունակ է հայտնաբերել պիոցիանին կոչվող նյութը, որը սինթեզում է այդ ցուպիկը: Գործածելով նոր մեթոդաբանությունը՝ հեղինակները կարողացել են դեպքերի 71 տոկոսում բացահայտել միկրոօրգանիզմների ներկայությունը, իսկ 57 տոկոսում՝ հաստատել դրա բացակայությունը

Նոր թեստի օգնությամբ վարակը կարելի է հայտնաբերել շատ արագ ու բավականին ճշգրիտ, ինչը թույլ է տալիս ժամանակին որոշում կայացնել հակաբիոտիկների նշանակման մասին: Դա նույնիսկ հնարավորություն կտա խուսափել հակաբիոտիկների նշանակումից, որոնց սխալ գործածումը, ինչպես հյատնի է, հանգեցնում է դրանց նկատմամբ զգայունության կորստին

Գիտնականները ծրագրում են շարունակել իրենց փորձարկումները ու նոր թեստն ավելի ճշգրիտ դարձնել:

Նոր մեթոդի մասին պատմում է Wound Repair and Regeneration ամսագիրը:

 



© NEWS.am Medicine