Բժիշկները հեռացրել են 3 ոտքով ծնված աղջկա ավելորդ վերջույթը (ֆոտո)

21:29   17 փետրվարի, 2016

Զգուշացում. Որոշ մարդկանց ներքոբերյալ լուսանկարները կարող են տհաճ թվալ

2 տարեկան Վարշա Սենան (Հնդկաստան, Դելի) երեք ոտքով էր ծնվել. ավելորդ ոտքն աճում էր նրա թիկունքին եւ ողնաշարի շարունակությունն էր:  Govind Ballabh Pant հիվանդանոցի բժիշկներին հաջողվել է հեռացնել ավելորդ ոտքը, չնայած աղջկա խնդիրը շատ հազվագյուտ էր. վերջին 50 տարվա ընթացքում բժիշկները նման բանի չէին բախվել:  

Առաջատար վիրաբույժ Դալջիթ Սինգհը նշել է, որ ինքն իր պրակտիկայի ընթացքում առաջին անգամ էր պոլիմելիայի (մարդու մոտ երկու զույգ վերջույթից ավելիի առկայությունը) դեպք տեսնում, որի պարագայում ողնաշարի շարունակությունը երրորդ ոտքի է վերաճել: 

Աղջիկը ծնվել է 2014 թվականին: Երբ նրա մայրը` 24-ամյա Կոմալ Սենան տեսել էր նրան, վախեցել էր: Այժմ ծնողները նրան Գանեշ են կոչում` ի պատիվ փղի գլխով եւ չորքոտանի աստծու: 

Ինչպես պարզաբանել են մասնագետները, ավելորդ վերջույթները ձեւավորվում են դեռեւս մոր արգանդում` բջիջների սխալ ձեւավորման հետեւանքով: Պտուղը դառնում է սիամական երկվորյակ, որոնցից մեկը դադարում է աճել եւ նրա մարմնի մասերը կպած են մնում ողջ երեխային:



© NEWS.am Medicine