Խոլեստերինով հարուստ մթերքի օգտագործումը ոչ միշտ է սրտի հիվանդությունների հանգեցնում

23:49   20 փետրվարի, 2016

Խոլեստերինով հարուստ սննդամթերքի օգտագործումը ոչ միշտ է սրտի հիվանդությունների հանգեցնում: Նման եզրակացության են հանգել Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանից (University of Eastern Finland) Յուրկի Վիրանենը  (Jyrki Viranen) եւ այլ հետազոտողներ: 

Փորձարկմանը 42-ից 60 տարեկան 1032 առողջ տղամարդ է մասնակցել: Նրանց առողջությանը եւ սննդակարգին հետազոտողները հետեւել են 21 տարի: Մասնակիցների մեկ երրորդը ApoE4 գենի կրողներ էին, որը նույնանում է սրտի հիվանդությունների զարգացման բարձր ռիսկի հետ: Բժիշկները կարծում են, որ այն մարդիկ, ում մոտ առկա է    ApoE4 գենի այդ տեսակը, պիտի հատկապես ուշադիր վերաբերվեն իրենց սիրտ-անոթային համակարգի վիճակին:  

Տղամարդիկ շաբաթն օրական 4 ձու էին ուտում, ինչը համապատասխանում էր  2800 մգ խոլեստերինի: Հետազոտողներին չի հաջողվել խոլեստերինի հետ կապված որեւէ բացասական ազդեցություն ի հայտ բերել: Այսպես, քներակի պատերի հաստացում չի հայտնաբերվել նույնիսկ  ApoE4 գենի կրող հանդիսացող մարդկանց մոտ:

Այդ արդյունքները հաստատել են այլ փորձարկումներից ստացված տվյալները. ավելի վաղ ցույց էր տրվել, որ խոլեստերինի օգտագործումը ոչ միշտ է հանգեցնում սիտի հիվանդությունների զարգացման: Այդ հիվանդությունների առաջացման ռիսկը մեծացնող այլ գործոնների թվում բժիշկները նշում են ծխելը եւ փոքր քանակությամբ շաքար օգտագործելը:  

Հետազոտողներն ընդգծում են, որ խոլեստերինի չափավոր օգտագործումը չի մեծացնում սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը ռիսկի խմբի մեջ մտնող մարդկանց մոտ:



© NEWS.am Medicine