Ամուսնությունը նվազեցնո՞ւմ է զարկերակային ճնշումը

19:59   25 փետրվարի, 2014

Ամուսնությունը նպաստում է, որ զարկերակային ճնշումը նորմալ լինի, ասվում է նոր հոդվածում, որը հրապարակվել է Hypertension ամսագրում: Հարվարդի բժշկական համալսարանի գիտնականները վերլուծել են  325 հասուն մարդու տվյալները, որոնց կեսը երկու տարի արդեն ամուսնացած է եղել:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ամուսնացած մարդկանց (հատկապես՝ տղամարդկանց) դեպքում գիշերը զարկերակային ճնշման կտրուկ նվազելու հավանականությունն ավելի մեծ է եղել, քան ամուրիների դեպքում:

«Ընտանեկան կարգավիճակը փոփոխական է, որը կարող է ուսումնասիրվել ամբուլատոր զարկերակային ճնշման ապագա հետազոտություններում»,- եզրակացրել են հետազոտողները:



© NEWS.am Medicine