Մանկական ծծակներում քիմիկատը կարո՞ղ է քաղցկեղ առաջացնել

21:21   29 փետրվարի, 2016

Մանկական ծծակներում եւ պահպանակներում պարունակվող քիմիական նյութը գուցե քաղցկեղ է առաջացնում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդ նյութը քաղցկեղածին է համարել, սակայն փորձագետները կարծում են, որ ամենօրյա օգտագործման առարկաների ներկայացրած վտանգն առողջության համար մեծ չէ: 

Կապտակս քիմիական նյութը (2-մերկապտոբենզոտրիազոլ) կարող է չարորակ ուռուցք առաջացնել, ինչպես ենթադրում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները: Նրանք կապտակսը, կարմիր մսի հետ միասին, ներառել են հնարավոր քաղցկեղածինների ցուցակում: Այդ քիմիկատն առկա է մի շարք ռետինային արտադրանքներում, ներառյալ ծծակները, պահպանակները, ձեռնոցները, էլաստիկ բինտերը, ավտոմեքենայի անիվները, ինչպես նաեւ մանկական խաղահրապարակների ծածկույթները: 

Չնայած փորձագետները պնդում են, որ լայն խուճապի պատճառներ չկան եւ մարդիկ չպիտի վախենան օգտագործել ամենօրյա օգտագործման ռետինե ապրանքները, հաղորդվում է, որ ռետինե իրերի արտադրության ֆաբրիկաներում աշխատողները ռիսկի հատուկ խմբում են: 

Բայց ռետինատեխնիկական արտադրության հետ կապ չունեցող հիմնական բնակչությունը մաշկի եւ թոքերի միջոցով թունավոր նյութերի շատ փոքր քանակի ներթափանցման վտանգի է ենթակա խոցելի համարվելու համար:



© NEWS.am Medicine