Հինգ հետաքրքիր փաստ սեքսի եւ կանացի գրավչության մասին

21:24   6 մարտի, 2016

Կանոնավոր եղանակով սեքսով զբաղվելն օգտակար է ոչ միայն կնոջ առողջության, այլեւ գրավչության համար: Ահա 5 պատճառ, թե ինչու է սեքսը մեզ ավելի գեղեցիկ դարձնում: 

Փայլուն արտաքին տեսք

Կանոնավոր եղանակով սեքսով զբաղվելու հետեւանքով օրգանիզմում ավելանում է էստրոգենի` այն հորմոնի արտադրությունը, որը դրականորեն է ազդում մազերի եւ մաշկի առողջ տեսքի վրա: Սեքսը նաեւ նպաստում է կոլագենի արտադրությանը` մաշկի  համար կառուցողական նյութի, որն այն հարթ, առաձգական եւ երիտասարդ է դարձնում: Եթե չեք հավատում դրան, գնահատեք սեքսից հետո ձեր մաշկի վիճակը: 

Ֆիզիկական ծանրաբեռնվածություն

Սեքսն իրենից ներկայացնում է լավ կազմվածքը պահպանող ֆիզիկական ծանրաբեռնվածության հրաշալի տարատեսակ: Հետազոտությունները ցույց են տվել, որ սեքսով զբաղվելու ամեն րոպեի ընթացքում կանայք    3,1-ական կալորիա են այրում, իսկ տղամարդիկ`  4,2-ական: Իսկ սլացիկ կազմվածքը կնոջը սեփական գրավչության նկատմամբ  ավելի ինքնավստահ է դարձնում: 

Դեպրեսիայի բուժում

Օրգազմները հզոր հակադեպրեսանտներ են: Այդ պահին օրգանիզմը սերոտոնինի հորմոնի զգալի քանակություն է արտազատում, ինչը էականորեն բարձրացնում է տրամադրությունը, ինչպես պարզել են ԱՄՆ-ից գիտնականները: Իսկ երբ ձեր դեմքին երջանիկ ժպիտ է հայտնվում, այն ձեզ ավելի գրավիչ է դարձնում: 

Սթրեսի նվազեցում

Խրոնիկական սթրեսն անպայման կանդրադառնա դեմքի վրա` այն գունատ եւ հոգնած դարձնելով: Երբ սեքսի ընթացքում օրգազմի եք հասնում, օրգանիզմում բարձրանում է օքսիտոցին հորմոնի մակարդակը: Իսկ դա, իր հերթին, նվազեցնում է սթրեսի կորտիզոլ հորմոնի արտազատումը: 

Ընդհանուր գրավչություն

Գիտնականներն ապացուցել են, որ սեքսով զբաղվելու ընթացքում օրգանիզմում ֆերոմոններ են արտազատվում, որոնք ազդում են մարդու գրավչության աստիճանի վրա: Այդ պատճառով սեքսը կնոջն օգնում է ավելի գեղեցիկ տեսք ունենալ հակառակ սեռի ներկայացուցիչների աչքում:



© NEWS.am Medicine