Երեւանում տեղի կունենա նեոնատալ-պերինատալ բժշկական ֆորում

17:44   7 մարտի, 2016

2016-ի մարտի 10−13-ին տեղի կունենա նեոնատալ-պերինատալ ֆորում: Ֆորումի ծրագիրը լեցուն կլինի տարբեր պրոֆիլային գիտաժողովներով: 

Ֆորումն իր առաջ նպատակ է դրել` հեշտացնել առողջապահության մասնագետների միջեւ գործնական եւ գիտական տեղեկատվության փոխանակումը` նպաստելու նորարարական զարգացմանը եւ առավել այժմեական բժշկական հայտնագործությունների մասին հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը: Այն ամուր հարթակ կստեղծի առաջատար մասնագետների եւ պրակտիկ բժիշկների հաղորդակցության համար: 

Տվյալ միջոցառումն ընթանում է «Բժշկական գործընկեր» ԻՀԿ-ի տեխնիկական աջակցությամբ եւ Chiesi ընկերության հովանավորությամբ: 

Ֆորումի ծրագիրն իր առաջ նպատակ է դնում մշտական «աշխատանքային խմբերի» ստեղծումը, որոնք կազմված կլինեն   ոլորտների տարբեր երկրների մասնագետներից`   ավելի խորը քննարկում անցկացնելու եւ առողջապահության համակարգը կատարելագործելու համար:



© NEWS.am Medicine