5 հետաքրքիր փաստ Ալցհայմերի հիվանդության մասին

01:54   20 մարտի, 2016

Ալցհայմերի հիվանդությունը այսօրվա դրությամբ ամենատարածված նեյրոդեգեներատիվ հիվանդություններից մեկն է: Ձեր ուշադրությանն ենք առաջարկում այդ հիվանդության մասին մի քանի հետաքրքիր փաստ: 

Փաստ 1. Ալցհայմերի հիվանդություն ունենում են ոչ միայն տարեցները 

Ալցհայմերի հիվանդություն ունեցողների ճնշող մեծամասնությունը   65 տարեկանից մեծ է, բայց երբեմն այդ հիվանդությունն ախտորոշում են նաեւ   40-50 տարեկան հիվանդների մոտ: 

Մյուս կողմից, ոչ բոլոր տարեցներն են տարիքի հետ բախվում այդ հիվանդությանը: Ոմանք նույնիսկ 90 տարեկանում հրաշալի հիշողություն եւ մտածողական լավ գործառույթներ են ունենում: 

Փաստ  2. Ալցհայմերի հիվանդությունը վտանգավոր է

Ինքը` Ալցհայմերի հիվանդությունը մահացու չէ, սակայն դրա պատճառով հիվանդները կարող են կարեւոր տեղեկություններ մոռանալ, կորցնել կողմնորոշվելու հնարավորությունը, իսկ ծանր դեպքերում չեն կարողանում ինքնուրույն ուտել եւ խոսել, լիակատար խնամքի կարիք են ունենում: Պատահական չէ, որ ԱՄՆ-ում Ալցհայմերի հիվանդությունը մահացության պատճառների ցանկում 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում:  

Փաստ 3. Գիտությանը դեռ հայտնի չեն Ալցհայմերի հիվանդության ի հայտ գալու պատճառները 

Բազմաթիվ տարբեր տեսություններ կան այն մասին, թե ինչն է այդ հիվանդության պատճառ դառնում: Ճշմարտությունն այն է, որ գիտությունն առայժմ ճշգրիտ պատասխան չունի այդ հարցին: Նորանոր հետազոտություններն այդ հիվանդությունը կապում են սննդի, գենետիկայի, կենսակերպի, շրջակա միջավայրի հետ… Քանի որ հիվանդության զարգացման պատճառները դեռեւս հայտնի չեն, հայտնի չէ նաեւ, թե ինչպես է հնարավոր կանխարգելել այն: 

Փաստ 4. Առայժմ անհնար է բուժել Ալցհայմերի հիվանդությունը 

Ալցհայմերի հիվանդությունը, ցավոք սրտի, առայժմ անհնար է բուժել: Ավելին, անհնար է նույնիսկ դանդաղեցնել այն: Ճիշտ է, վերջին տարիներին մասնագետները նրա ախտանիշների մեղմման տարբեր դեղամիջոցներ են մշակում: 

Փաստ 5. Եթե ձեր ծնողները Ալցհայմերի հիվանդություն են ունեցել, դա դեռ չի նշանակում, թե Դուք էլ կունենաք: 

Եթե Ձեր ծնողների մոտ ախտորոշվել է այդ հիվանդությունը, Ձեզ մոտ առկա է դրա զարգացման ավելի բարձր ռիսկ: Սակայն դա չի նշանակում, թե Դուք անպայման կհիվանդանաք: Կարծիք կա, թե Ձեզ մոտ այդ նույն հիվանդության զարգացման հավանականությունը կախված է նրանից, թե արդյոք ժառանգել եք այդ հիվանդության հետ կապված գեները: Այդ հավանականությունը տատանվում է  20-25 աստիճանի մակարդակում:

 

 



© NEWS.am Medicine