7 գործոն, որոնք էրեկցիայի հետ կապված խնդիրներ են առաջ բերում

23:38   22 մարտի, 2016

Շատ տղամարդիկ վաղ թե ուշ բախվում են էրեկցիայի հետ կապված խնդիրների: Ահա թե բժիշկների կարծիքով ինչ գործոններ կարող են բացասաբար ազդել տղամարդկանց պոտենցիայի վրա. 

Սթրես եւ տագնապալի վիճակներ

Տարբեր բնույթի սթրեսային դեպքերը տագնապի բնական կոճակ են, որի սեղմման հետեւանքով օրգանիզմը սթրեսի հորմոնների ավելորդ քանակություն է արտադրում: Այդ հորմոններն ավելացնում են սրտխփոցի  ռիթմը եւ զարկերակային ճնշումը, իսկ դրանք բոլորը էրեկտիլ դիսֆունկցիայի ռիսկի գործոններ են:  

Նյութափոխանակային համախտանիշ եւ ճարպակալում 

Տվյալ համախտանիշի պարագայում նյութափոխանակության արագությունը կայուն չէ, ինչը հանգեցնում է քաշի ավելացման: Ավելորդ քաշի մեծ քանակությունը ճնշում է այնպիսի հորմոնների աշխատանքը, ինչպիսին տեստոստերոնն է եւ սրտի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում` արագ հոգնածություն առաջացնելով: Ճարպակալման ֆիզիոլոգիական կողմերը կարող են հանգեցնել էրեկտիլ դիսֆունկցիայի:  

Հիպերտոնիա

Հիպերտոնիայի դեմ դեղամիջոցները, ներառյալ միզամուղները, բետա եւ ալֆա արգելակիչները, լայնացնում են արյունատար անոթները, ինչը դժվարացնում է սեռական գրգռումը պահելը: 

Հակադեպրեսանտներ

Դեպրեսիայի, տագնապալի վիճակների, ծխելու, խրոնիկական ցավի, սեւեռուն-հարկադրական խանգարման եւ մարսողական խանգարումների դեմ պայքարելու համար նշանակվող դեղամիջոցները եւս բացասաբար են ազդում էրեկցիայի վրա

Բարձր խոլեստերին

Բավականին բարդ է պահպանել էրեկցիան, եթե արյան հոսքը խանգարվում է գնդիկների կողմից խցանված զարկերակների պատճառով: Բացի այդ, խոլեստերինի բարձր մակարդակը ուժեղ ճնշում է գործում սրտի վրա: 

Հիպերտիրեոիդիզմ

Շագանակագեղձի հետ կապված խնդիրներն ազդում են արյան հոսքի եւ մարմնի ջերմաստիճանի վրա: Տվյալ հորմոնի ավելորդ քանակությունը եւս բացասաբար է ազդում լիբիդոյի վրա: 

Երիկամների խրոնիկական հիվանդություններ

Այս հիվանդություններն ազդում են նյարդերի վրա, իսկ արյան մոջ հորմոնների մակարդակը էրեկտիլ դիսֆունկցիա է առաջացնում:



© NEWS.am Medicine