Հայաստանում 2016 թվականին արձանագրվել է սնկից թունավորման 2 դեպք`8 տուժածով

17:15   22 մարտի, 2016

Հայաստանում 2016 թվականին արձանագրվել է սնկերի օգտագործման հետեւանքով առաջացած թունավորման 2 դեպք` 8 տուժածով: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

2015 թվականին հանրապետությունում արձանագրվել է սնկերի օգտագործման հետեւանքով առաջացած թունավորման 35 դեպք` 47 տուժածով, որոնցից 2-ը մահվան ելքով:

Թունավորումներն առաջացել են Արագածոտնի, Լոռու, Արարատի, Կոտայքի, Արմավիրի մարզերում` տուժածների կողմից հավաքված սնկերի օգտագործման հետեւանքով: Այս մասին հայտնում ՀՀ Առողջապահության նախարարությունը։

 



© NEWS.am Medicine