Սթրեսը հաղթահարելու 6 միջոց

19:34   27 մարտի, 2016

Սթրեսը բազմաթիվ հիվանդությունների եւ խնդիրների ուղղակի կամ անուղղակի պատճառն է հանդիսանում, այն նաեւ դեպրեսիա եւ տագնապալի իրավիճակ է առաջ բերում: Բրիտանացի փորձագետները հայտնել են, թե որոնք են սթրեսի դեմ պայքարի  6 ամենաանսովոր, բայց գործուն միջոցները: 

Որքան քիչ, այնքան լավ

Արյան մեջ շաքարի հաշվեկշռի պահպանումը կարեւոր է սթրեսի մակարդակի նվազեցման համար: Սթրեսային հորմոնները գլյուկոզայի մեծ քանակություն են հետ նետում արյան շրջանառության մեջ: Հենց այդ պատճառով մարդը նյարդայնություն է զգում, երբ շաքարի մակարդակը բարձրանում է: Փորձագետները խորհուրդ են տալիս ամեն երկու-երեք ժամը մեկ սպիտակուցներով մի փոքրիկ ուտեստ ուտել. դա կօգնի վերահսկել սթրեսի մակարդակը:   

Բարձր ծիծաղ

Որքան ավելի բարձր է ծիծաղում տղամարդը, այնքան նվազում է նրա սթրեսի մակարդակը:  Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ ծիծաղը բարձրացնում է էներգիայի մակարդակը, նվազեցնում է սթրեսային հորմոնների ցուցանիշները, ամրապնդում է իմունիտետը եւ նույնիսկ ազատում է ցավից, որովհետեւ նպաստում է էնդորֆինների արտազատմանը:  

Մարզումների ռեժիմը

Փորձագետները հետեւողականորեն խորհուրդ չեն տալիս երեկոյան քնից առաջ սպորտով զբաղվել, որովհետեւ դա մեծացնում է ադրենալինի մակարդակը, շնչառության եւ սրտխփոցի արագությունը, ինչը խանգարում է քնել: Իսկ որքան քիչ ենք քնում, այնքան բարձրանում է սթրեսի մակարդակը: Այդ պատճառով ֆիզիկական ինտենսիվ ծանրաբեռնվածությունն ավելի լավ է թողնել առավոտի համար, իսկ չափավորները` երեկոյի: 

Ձու ուտել նախաճաշին

Մարդը պիտի հետեւի արյան մեջ սերոտոնինի  «լավ հորմոնի» բավարար քանակությանը: Օրգանիզմը սերոտոնին է արտադրում տրիպտոֆանից, որը հանդիպում է սննդամթերքում, ներառյալ կաթնամթերքը, ձուկը, բանանը, չրերը, սոյան, նուշը եւ գետնանուշը:  

Ընդմիջումներ

Եթե կարող եք աշխատանքային ընդմիջումներ անել` մի քանի րոպեով առանձնանալով որեւէ հանգիստ տեղում, որտեղ ձեզ ոչ ոք չի անհանգստացնի, դա իդեալական է: Հատկապես եթե տիրապետեք շնչառական մարմնամարզության արվեստին, որը հնարավորություն է տալիս հանգստի վիճակ տեղափոխել ամբողջ օրգանիզմը: 

Կոֆեին

Կոֆեինը խթանիչ է, որն օրգանիզմին ստիպում է սթրեսի հորմոն արտադրել, բայց դրանից չի կարելի անսպասելիորեն հրաժարվել: Կրճատեք կոֆեինի օգտագործումը եւ անցեք դրա ավելի հաճելի տարատեսակների, ինչպիսին օրինակ մուգ, դառը շոկոլադն է:



© NEWS.am Medicine