Էլեկտրական իմպլանտը կբուժի կախված ներբանը

23:46   28 մարտի, 2016

Էլեկտրական փոքրիկ իմպլանտն օգնում է վերականգնել ուղեղի կաթված տարած հիվանդների շարժունակությունը: 

Կախված ներբանն այն պահող մկանների թուլության կամ լիակատար կաթվածահարման նշան է: Դա նյարդային խանգարում եւ կարող է վնասվածքների, ուղեղի կաթվածի կամ այնպիսի հիվանդությունների հետեւանք լինել, ինչպիսիք են ուղեղային կաթվածահարությունը եւ ցրված սկլերոզը: Արդեն որոշ ժամանակ է` բրիտանական կլինիկաներում այս  խանգարման զոհերին բուժման նոր տեսակ են առաջարկում` էլեկտրոնային իմպլանտ: 

Մինչեւ վերջերս կախված ներբանով հիվանդները ստիպված էին լինում  «կոճի հատուկ ապարանջան» կրել, որը ներբանը նորմալ դիրքում էր պահում: Բայց այժմ վիրաբույժները ոտքի մեջ են տեղադրում մի սարք, որն իր չափով չի գերազանցում լուցկու տուփի չափերը եւ որն էլեկտրական ազդակներն օգտագործում է վնասված մկանների խթանման եւ քայլվածքի բարելավման համար: Սարքը խթանող ազդեցություն է ունենում ոտքը բարձրացնելիս եւ անմիջապես դադարում է ազդել, երբ ներբանը գետին է իջնում: 

Փոխարկիչը կարելի է տեղավորել անմիջապես գուլպայի մեջ, որպեսզի հիվանդը կարողանա նորմալ կոշիկ կրել: Ընդ որում, ի տարբերություն նախորդ նմուշների, սարքը ոչ մի մետաղալար չի օգտագործում:



© NEWS.am Medicine