Սեքսի համար 5 ամենավատ եւ վտանգավոր վայրերը

01:42   30 մարտի, 2016

Շատ մարդիկ երազում են լողափին կամ սանդղահարթակին սեքսով զբաղվելու մասին: Քմայքներում այդ ամենը գուցե հետաքրքիր եւ գրավիչ է, սակայն իրական կյանքում նման վայրերում սեռական ակտը կարող է շատ վտանգավոր լինել առողջության համար: Արիզոնայի համալսարանից միկրոկենսաբան Չառլզ Հերբան հայտնել է, թե որոնք են սեքսի համար հինգ ամենավատ եւ վտանգավոր վայրերը: 

1. Ինքնաթիռի զուգարանը

Մեկ թռիչքի ընթացքում միջինը մինչեւ 75 մարդ է այցելում զուգարան: Այդ զուգարաններում, մասնագետի խոսքով, բազմաթիվ վտանգավոր վիրուսներ եւ մանրէներ կարող են լինել: Մասնավորապես, որպես կանոն, զուգարաններում առատորեն առկա են լինում աղիքային ցուպիկներ, որոնցով հեշտորեն հնարավոր է վարակվել սիրով զբաղվելու ընթացքում: 

2. Լողավազանում կամ մարզասրահում հանդերձարանները

Մերկ մարդն այդ վայրերում կարող է վարակվել ստաֆիլոկոկով, ստրեպտոկոկով, նորովիրուսով եւ նույնիսկ մկնատամով, ինչպես նաեւ ամեն տեսակ սնկերով: Հանդերձարանը նման մանրէների բազմացման իդեալական վայր է, այդ պատճառով այնտեղ սեքսով զբաղվել խորհուրդ չի տրվում:  

3. Կինոթատրոններ

Կինոթատրոններում արմնկակալները եւ նստատեղերը ծայրաստիճան հազվադեպ են մաքրում, այդ պատճառով դրանց վրա շատ վտանգավոր միկրոօրգանիզմներ են լինում: 

4. Այգում խաղահրապարակ

Խաղահրապարակներում եւ այգիներում անհամեմատ ավելի հազվադեպ են մաքրություն անում, քան ցանկալի է, եւ այնտեղ առողջության համար վտանգավոր մանրէների հսկայական քանակություն կա: Նման վայրերում չափազանց հեշտ է գրիպով եւ շնչառական հիվանդություններով վարակվելը: 

5. Լողափ

Ամենից ավելի վտանգավորը լողափին սեքսով զբաղվելն է, հատկապես այն լողափներում, որտեղ շատ մարդ է լինում: Ջրամբարների շուրջը շատ է աղբը եւ արտաթորանքները` ինչպես մարդկային, այնպես էլ թռչնային: Նման տարածքներում սեռական խաղերը կարող են ավարտվել փորլուծությամբ, մաշկային ցանով եւ տարատեսակ վարակներով:



© NEWS.am Medicine