Ջրծաղիկ տարածները ավելի հազվադեպ են ուղեղի քաղցկեղով հիվանդանում

11:09   2 ապրիլի, 2016

Երեխաների մոտ սկսված ջրծաղիկը շատ հոգս է պատճառում նրանց ծնողներին, բայց պարզվում է, որ այդ հիվանդությունից օգուտ էլ կա ՝ Baylor College of Medicine -ի գիտնականները պարզել են, որ մանուկ հասակում ջրծաղիկով հիվանդացածները հազվադեպ են ուղեղի քաղցկեղ ՝ գլիոմա ունենում:

Գիտնականները Մելիսա Բոնդիի ղեկավարությամբ ուսումնասիրել են ավելի քան 8000 մարդու տվյալներ ու գտել փոխադարձ կապ ջրծաղիկով հիվանդացության ու ուղեղի չարորակ ուռուցքների առաջացման հավանականության միջեւ ՝ գլիոմայի առաջացման վտանգը 21 տոկոսով ցածր էր ջրծաղիկով հիվանդացածների մոտ: Ջրծաղիկով հիվանդացածների մոտ ամենահազվադեպն էր ախրորոշվում ցածր դիֆերենցացված գլիոման:

Գիտնականների խոսքով ավելի վաղ համարժեք արդունքներ էին ստացել նաեւ ավելի փոքր ծավալներով հետազոտություններ, իսկ նոր վերլուծությունը փաստորեն հաստատել է դրանք: Ջրծաղիկի ու ուղեղի ուռուցքի զարգացման հավանականության նվազման կապը պատահական չէ, սակայն դրա առաջացման մեխանիզմը դեռ պետք է ուսումնասիրել: Բացի դրանից գիտնականները մտադիր են պարզել, արդյոք ջրծաղիկի դեմ պատվաստումը կօգնի պաշտպանել ուղեղի քաղցկեղից:

 



© NEWS.am Medicine